Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

Kindergarten Image

Աննա Ստեփանյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Սիրելի՛ հայրենակից,

մեզանից յուրաքանչյուրի հիշողության մեջ մանկություն տանող արահետը անցնում է նաև մանկապարտեզով։ Այդ կայարանում մենք ողողվում ենք մանկության մաքուր երազանքների ջերմությամբ։ Այսօր նույն մանկապարտեզներում մեր թոռներն ու զավակներն են, մեր երջանկությունը, մեր ժողովրդի, մեր պետականության կենսունակության երաշխիքը։ Այդ փոքրիկներն արժանի են երջանիկ մանկության, և դրա իրականացումը հնարավոր է, եթե ազգովի նայենք մանկապարտեզի ուղղությամբ։ Գտի՛ր համացանցում «Օգնի՛ր մանկապարտեզիդ» կայքը, որը կհուշի անելիքդ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
Թիվ 15 մանկապարտեզ

Անհրաժեշտ է թարմացնել մանկապարտեզի միջանցքի հատակն ու աստիճանավանդակը:

Թիվ 15 մանկապարտեզ

Մանկապարտեզն ունի էլեկտրական լարերի փոխարինման և խմբասենյակները ցերեկային լույսերով համալրելու կարիք:

Թիվ 15 մանկապարտեզ

Մանկապարտեզն ունի ոռոգման համակարգի խողովակների նորացման, բակի բարեկարգման, տաղավարների վերանորոգման և խաղային սարքերի համալրման կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Թիվ 89 մանկապարտեզ 03.10.2018

Ստացված նվիրատվության 600000 դրամով ձեռք են բերվել գորգեր:

Օգտագործված գումար` 600,000 դրամ

Թիվ 6 մանկապարտեզ 03.10.2018

Ստացված նվիրատվության 55200 դրամը ծախսվել է սալօջախի վերանորոգման համար:

Օգտագործված գումար` 0 դրամ

Թիվ 7 մանկապարտեզ 03.10.2018

Ստացված նվիրատվության 476640 դրամը ծախսվել է մեկ խմբասենյակի վերանորոգման համար:

Օգտագործված գումար` 0 դրամ