ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 16 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՀանրապետության փողոց 71
  • phone+(374 10) 522 752
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Աշխատակազմ` 18
  • Բանկ՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 24139015898801
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Սվետլանա Պողոսյան
Kindergarten Image

Երևանի թիվ 16 մանկապարտեզը ստեղծվել է 1963 թվականին և համարվում է Կենտրոն վարչական շրջանի թիվ 163 մանկապարտեզի իրավահաջորդը: Մանկապարտեզը գտնվում է բնակելի շենքի 1-ին և 2-րդ հարկերում, հարմարեցված է, գործում է 4 տարիքային խմբերով:

 

Մանկապարտեզն ունի նախադպրոցական կրթական գործունեության արտոնագիր՝ տրված ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից:

 

Յուրաքանչյուր տարի դպրոց ենք ճանապարհում 30-32 երեխա՝ զինված անհրաժեշտ գիտելիքների պաշարով:

 

Մանկապարտեզն ունի մեկ դահլիճ, որտեղ անցկացվում են ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքները:

Մանկապարտեզում երեխաների կրթությունը և դաստիարակությունն իրականացվում է նախադպրոցական կրթական չափորոշիչներով, ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգացնում ենք նաև երեխայի խոսքը, լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները: Մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը: 

 

Երեխաներն ակտիվ սովորողներ են և նրանք ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են, իսկ մեր նպատակն է նպաստել նրանց բազմակողմանի կրթությանը, դաստիարակությանը և ներդաշնակ զարգացմանը, որն էլ կօգնի երեխաներին դպրոցում հաճույքով սովորելուն:

 Մանկապարտեզը 2018 թվականին հիմնանորոգվել է քաղաքապետարանի կողմից:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image