ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՏիգրան Մեծի (Կենտրոն) պողոտա 36ա
  • phone+(374 10) 581 461
  • info_outline
    Խմբերի քանակը` 8
    Աշխատակազմ` 32
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ » ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500780591005
ՏՆՕՐԵՆ՝ Էդիտա Նիկոլյան
Kindergarten Image

Երևան քաղաքի թիվ 17 մանկապարտեզը ստեղծվել է 196 1թ.-ին և համարվում է Կենտրոն համայնքի № 193 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

 

Հաստատությունը տեղակայված է առանձինտիպային կառույցում` երկու մասնաշենքերով։ Ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ, սպորտի ընդարձակ դահլիճ` իր բոլոր հարմարություններով, երաժշտության դահլիճ, ուր երեխաները անց են կացնում իրենց պարապմունքներն ու միջոցառումները։ Մանկապարեզն ունի պտղատու ծառերով գեղեցիկ այգի, տաղավարներ։

 

Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ Մանկապարտեզում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։

 

Մանկապարտեզում առկա են նաև անգլերենի, ռուսերենի, պարի, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի և մարզաառողջարարական խմբակներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image