ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 19 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՄայիսյան փողոց 22 շ.
  • phone+(374 10) 536 121
  • emailnuh19hoak@hotbox.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Աշխատակազմ` 28
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500039840098
ՏՆՕՐԵՆ՝ Մարինե Զալինյան
Kindergarten Image

Մանկապարտեզը գործում է առանձին եռահարկ կառույցում: Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։

 

Այստեղ իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում:

 

Խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող, առարկայական միջավայր (խաղային կենտրոններ, նկարներ, մանր և խոշոր կառուցողական նյութեր, սեղանային խաղեր և այլն)։

 

Մանկապարտեզն ունի բակային տարածք՝ տաղավարներով և խաղամիջոցներով: Բակային տարածքում է գտնվում նաև կաթսայատունը, որով ապահովվում է կենտրոնացված ջեռուցում։ Հաստատության ողջ տարածքը ցանկապատված է։

 

Մանկապարտեզում իրականացվել են ընթացիկ վերանորոգումներ, բակային տարածքի և այգու բարեկարգման աշխատանքներ. բակային տարածքում և այգում վերանորոգվել է ոռոգման ներքին ցանցը, ամբողջությամբ մշակվել է այգին, նկարազարդվել է հաստատության մետաղյա դարպասը, առաջին հարկի երկու մուտքերի ներսի պատերը նկարազարդվել են մուլտֆիլմերի հերոսների պատկերներով, շենքի ճակատային մասում փոխվել են տանիքը, տանիքից իջնող անձրևաջրերի հեռացման խողովակները։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image