ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 22 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԱ. Գրիբոյեդովի փողոց 2/2
  • phone+(374 10) 236 494
  • email22mankapartezhoak@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 8
    Աշխատակազմ` 37
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16040077012101
ՏՆՕՐԵՆ՝ Կարինե Ավետիսյան
Kindergarten Image

1981 թ.-ին նախկին 26 Կոմիսարների շրջանում կառուցվեց մանակապարտեզ`բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Արագ բարեկարգվեց բակը` տնկվեցին ծառեր, ծաղիկներ, տեղադրվեցին բակային խաղեր, տաղավարներ, խաղահրապարակներ։

 

Թիվ 22 մանկապարտեզում ուշադրության կենտրոնում եղել և մնում են երեխայի ֆիզիկական ակտիվությունը և ռեժիմի ճիշտ կազմակերպումը (սնունդ, քուն, զբոսանք, հարմարություն և այլն)։ Փաստի վառ ապացույց է հանդիսանում 1988 թ.-ին Մոսկվայում կայացած Ժողովրդական տնտեսության ցուցահանդեսին (ВДНХ) ստացված արծաթե մեդալը և դիպլոմը: Մանկապարտեզը ներկայացրել էր իր աշխատանքները՝ հաստատության հաջողված փորձը ուրիշներին փոխանցելու նպատակով, և ստացել համապատասխան գնահատանք: Առայսօր մանկապարտեզը մնում է հավատարիմ իր ավանդույթներին և հետևողական է հաստատված սովորույթներին: Նույն 1988 թ.-ից մանկապարտեզը համարվում է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բազային մանկապարտեզ։

 

Մեծ շուքով տոնվեց մանկապարտեզի հիմնադրման 20-ամյակը, որի ժամանակ թաղապետարանի ղեկավարությունը հանդիսավոր պայմաններում պատվոգիր հանձնեց մանկապարտեզի կոլեկտիվին:


Շրջանի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների ակտիվ մասնակիցն է թիվ 22 մանկապարտեզը: Մասնակցել է սպորտլանդիաների և հաղթել: Տարբեր մեթոդիկաների գծով տրվել են բաց պարապմունքներ քաղաքի և շրջանի մաշտաբով, որտեղ դաստիարակները արժանացել են պատվոգրի և ՙՙ<<Լավագույն դաստիարակ>> կոչմանը: Պատահական չէ, որ մանկապարտեզում բոլոր մանկավարժները ունեն բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն, որոնք շարունակում են կրթել ու դաստիարակել առողջ, հայրենիքին և իր ժողովրդին պիտանի բազմակողմանի զարգացած սերունդ ի փառս մեր ազգի և մեր հայրենիքի:


Աշխատանքները մանկապարտեզում սպասարկող անձնակազմի համար սկսվում է առավոտյան ժամը 7:30-15:30, մանկավարժական անձնակազմի համար` 8:30-17:30:

 

Մանկանկապարտեզում կատարվում է վճարովի ծառայություններ անգլերենի, ռուսերենի և պարի ուսուցման գծով:

 

Մանկապարտեզը ունի մեկ դահլիճ, որտեղ անցկացվում են և՛ երաժշտության, և՛ ֆիզկուլտուրայի պարապմունքները:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image