ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 67 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՍարի թաղի 21-րդ փողոց 24
  • phone+(374 10) 578 025
  • emailmankapartez2013@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Աշխատակազմ` 24
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 115008789519000
ՏՆՕՐԵՆ՝ Վարդուհի Գևորգյան
Kindergarten Image

Երևանի համար 67 մանկապարտեզը հիմնադրվել է 1965 թ.-ին: Շենքը՝ տիպային կառույց է, ունի հարմարավետ դիրք, դեմ հանդիմանում է Արարատյան դաշտավայրին, ունի նաև ընդարձակ բակ, խաղահրապարակ, մանկական տաղավարներ:

Մանկապարտեզի հիմնադիր տնօրենն է եղել Տիրուհի Գրիգորյանը: Նրա աշխատանքի շնորհիվ դրվել են մանկապարտեզի ամուր հիմքերը: Տիրուհի Գրիգորյանին հաջորդած մյուս տնօրենները` Ֆրիդա Երիցյանը, Կարինե Մանուչարյանը, Զոյա Ավետիսյանը, Իննա Դավթյանը, Մելինե Սարուխանյանը, Զարուհի Սաֆարյանը, շարունակել են մանկապարտեզում տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթները՝ համալրելով նորերով:

Մանկապարտեզն ունի գեղեցիկ կահավորված խմբասենյակներ, երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող առարկայական միջավայր, խաղային կենտրոններ` համալրված դիդակտիկ նյութերով, երաժշտական դահլիճ: Մանկապարտեզում աշխատող դաստիարակները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են, ծանոթանում արդի մանկավարժական մեթոդներին:

Մանկապարտեզում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն: Ուսուցման գործընթացն իրականացվում Է ինչպես ավանդական` խոսքային, դիտողական, գործնական, այնպես էլ ժամանակակից` խաղային, ակտիվ գործնական մեթոդներով:

Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ: Մանկապարտեզում մշտապես նշվում են պետական, ազգային տոները, եկեղեցական ծեսերը: Երեխաների առօրյան անցնում է հագեցած և ուրախ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image