Մեզ արդեն օգնել են 11,069 մարդ 435,771,908 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 70 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՎարդաշեն, 6-րդ փողոց, 80 շենք
  • phone+(374 10) 451 179
  • emailtiv70mankapartez@mail
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Երեխաների քանակը` 182
    Աշխատակազմ` 27
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 742,850 դրամ
  • Օգտագործված գումար` 585,850 դրամ
  • Մնացորդ գումար՝ 157,000 դրամ
  • Բանկ՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 1930049445110200
ՏՆՕՐԵՆ՝ Գայանե Հովհաննիսյան
Kindergarten Image

Երևանի համար 70 մանկապարտեզն ունի 3 մասնասշենք և 0.5 հա հողքատարածք: Ցանկապատված է, բակում աճում են դեկորատիվ և պտղատու ծառեր:
 
Մանկապարտեզում կիրառվում են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման արդիական ձևերը: Մանկապարտեզում աշխատում են գրագետ, բանիմաց, փորձառու մանկավարժներ, որոնք ունեն մասնագիտական կրթություն, հարուստ մանկավարժական և ընդհանուր գիտելիքների պաշար:
 
Այստեղ երեխաների ներդաշնակ զարգացումն ապահովելու համար իրականացվում են նպատակային միջոցառումներ և հանդեսներ, կազմակերպվում են միջհամայնքային սպորտլանդիաներ, ծավալվում են գեղեցիկ ու գրավիչ, մասնագիտորեն ճիշտ կառուցված աշխատանքներ: 
 
Մանկապարտեզն ապահովված է կոշտ և փափուկ գույքով, առկա են սարքավորումներ և դիդակտիկ միջոցներ երեխաների համակողմանի զարգացան համար:
 
Մանկապարտեզը ջեռուցվում է, ունի ջեռուցման լոկալ համակարգ:
 
2017թ. դեկտեմբերի 6-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կրելու է «Լապտերիկ» անվանումը: Շուրջ 30 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այդժամ բոլորովին նոր հարմարություններով իր դռներն է բացել շուրջ 200 փոքրիկների առջև:
 
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 06.12.2017

    Մանկապարտեզը հիմնանորոգվել է:

  • 14.04.2017

    Ստացված նվիրատվության 157600 դրամով վերանորոգվել են կաթսաները, պոմպն ու խողովակները:

  • 29.10.2015

    2013թ.-ից մինչ այժմ մանկապարտեզում իրականացվել են շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Ձեռք է բերվել կոշտ և փափուկ գույք խմբասենյակների և խոհանոցի համար, փոխվել են մուտքի բոլոր դռները: