ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 31 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԳ. Արծրունու փողոց 57
  • phone+(374 10) 271 107
  • info_outline
    Խմբերի քանակը` 10
    Աշխատակազմ` 47
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16040076993301
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Մարինա Ամիրյան
Kindergarten Image

Երևանի համար 31 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հիմնադրվել է 1965 թ.-ին: Արաբկիր համայնքի ավագանու 18.12.2006 թ.-ի N014 որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի թիվ 10 մանկապարտեզը անվանակոչվել է Պլեսի Ռոբինսոն անվամբ` ի պատիվ Երևանի Արաբկիր համայնքի և Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի միջև կնքված բարեկամության և համագործակցության: Իսկ Երևան քաղաքի ավագանու 09.02.2010 թ.-ի N63-Ա որոշմամբ թիվ 10 մանկապարտեզը անվանափոխվել է` Երևանի համար 31 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի:

 

Մանկապարտեզի շենքը տիպային է: Երկհարկանի քարի շինությունն ունի ուղղանկյան տեսք: Կենտրոնական մասում այն մեկհարկանի է, իսկ երկու կողմերից` երկհարկանի: Շենքի ընդհանուր մակերեսը 1509.8 քմ է: Նախատեսված է 8 խմբի համար, սակայն ներկայումս մանկապարտեզը գործում է 10 խմբով:

 

Երևանի քաղաքապետարանի կողմից պարբերաբար նորացվում է մանկապարտեզի կոշտ և փափուկ գույքը: Երևանի քաղաքապետարանի կողմից 2011թ.-ի հոկտեմբեր ամսին հաստատության շենքն ենթարկվել է հիմնանորոգման:

 

Մանկապարտեզը, համագործակցելով ընտանիքի հետ, ապահովում է հաստատությունում ընդգրկված 2-6 տարեկան նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու ունակությունների ամրապնդումը և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալների ստեղծումը, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զարգացման ձևավորումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

 

Մանկապարտեզում 2012թ-ից իրականացվում են լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ` անգլերեն և ռուսերեն լեզուների ուսուցում: Մանկապարտեզն ունի 1 դահլիճ, որը ծառայում է որպես երաժշտական պարապմունքների և մարզական դահլիճ` համապատասխան գույքով:

 

Հաստատության ղեկավարումն իրականացվում է մանկապարտեզի կանոնադրության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, ունի զինանշանի պատկերով հայերեն անվամբ կնիք: Աշխատանքային ռեժիմը սահմանված է մանկավարժական անձնակազմի համար` առավոտյան 08:30-ից մինչև 17:30-ը, իսկ սպասարկող անձնակազմի համար` աշխատանքի սկիզբը 08:00-ից մինչև 17:00-ն` ներառյալ սնվելու և հանգստի ժամանակը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image