ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 30 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԿոմիտասի պողոտա 58/4
  • phone+(374 10) 231 271
  • emailalinasadik30@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 3
    Աշխատակազմ` 21
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16040076948701
ՏՆՕՐԵՆ՝ Աննա Սալոյան
Kindergarten Image

Երևանի թիվ 30 մանկապարտեզը երկար պատմություն ունի` հիմնադրվել է 1960 թվականին, նախկինում եղել է թիվ 184 մանկապարտեզ, այնուհետև թիվ 9 «Մանկության մոլորակ»։

 

Երևանի թիվ 30 մանկապարտեզը 2001 թ.-ից համարվում է մեթոդաբանության և վերապատրաստման կենտրոն։ Կենտրոնի խնդիրն է ուսուցման և դաստիարակության մեթոդների և միջոցների ուսուցումը նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին` որպես հիմք պահպանելով ՀՀԿԳ նախարարության կողմից հաստատված և երաշխավորված նախադպրոցական հաստատությունների համալիր կրթադաստիարակչական ծրագիրը։

 

Այստեղ իրենց հետաքրքիր առօրյան են անցկացնում մոտ 85 երեխա։ Յուրաքանչյուր մանկան հետ աշխատանքը սկսվում է նրանց անմիջականորեն շրջապատող աշխարհի, նրա հոգեբանական տիպի, ներաշխարհի, ֆիզիոլոգիական և առողջական առանձնահատկությունների ուսումնասիրությունից։ Այս ամենով է կանխորոշվում կրթադաստիարակչական ընդհանուր համակարգը, տվյալ երեխայի հետ կատարվող մանկավարժական աշխատանքի կառուցվածքը և յուրահատկությունը։ Այստեղ երեխան ազատություն ունի սեփական հետաքրքրությունների մղումով զարգանալ անկաշկանդ, արտահայտել իր կարծիքն ու ցանկությունը և բավարարել իր հետաքրքրությունը` ծնող և մանկավարժ համագործակցված զգոն աչքի և բարի ձեռքի օգնությամբ։

 

Մանկապարտեզում ստեղծված են բազմաթիվ ուսուցման կենտրոններ, որոնք առավելագույնս նպաստում են երեխաների գործնական ակտիվության բարձրացմանը, խնդիրներ լուծելու կարողությունների, ստեղծագործական երևակայության զարգացմանը։

 

Մանկապարտեզի մեթոդներում առաջնահերթ տեղ է գրավում ուսուցանվող նյութի ուսումնասիրումը` հետազոտումը և վերլուծությունը։ Արդյունքում, դրանք համադրելով, երեխաներին կատարում են իրենց սեփական եզրահանգումները։ Մանկապարտեզը կարևորում է դաստիարակ-մանկավարժների ընտրությունը, ովքեր ի զորու են խթանելու մանուկների ներդաշնակ զարգացումը և մտավոր զարգացման անհամաչափությունը։ Երեխաների աշխարհը սիրող, նորովի մտածող ու գործող դաստիարակ-մանկավարժների, երեխայի ուղին ընտանիքից առաջնորդող ծնողների, համակողմանի և ներդաշնակ զարգացում պահանջվող միջավայրի և շահագրգիռ բոլոր օղակների համագործակցությունն է մանկապարտեզի նպատակների իրականացման գրավականը։

 

Այսպիսին է Երևանի Արաբկիր վարչական շրջանի համար 30 մանկապարտեզի հեքիաթների ու անակնկալների աշխարհը, ուր նրա փոքրիկ բնակիչները ապրում են բնության ու իմացական աշխարհի գաղտնիքների ճանաչման, դիտարկելու ու մտածելու, վերլուծելու ու համադրելու և արդյունքում` գիտելիքներ, կարո-ղություններ ու հմտություններ ձեռք բերելու բազմազբաղ կյանքով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image