Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 91 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՆ. Հովնաթանի փողոց 11
  • phone+(374 10) 732 311
  • emailnelli.voskanyan@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 30
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 378,500 դրամ
  • Օգտագործված գումար` 378,500 դրամ
  • Մնացորդ գումար՝ 0 դրամ
  • Բանկ՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 2474200606560020
ՏՆՕՐԵՆ՝ Նելլի Ոսկանյան
Kindergarten Image

Երևանի համար 91 մանկապարտեզը (նախկինում`279 մսուր-մանկապարտեզ) հիմնադրվել է 1976 թ.-ին։ Հիմնադիր տնօրենն է եղել Ռիմա Սարգսյանը։ Հետագայում հաստատության տնօրեն են եղել Լենա Բաբայանը, Իվետա Պողոսյանը, Նելլի Ոսկանյանը։

Մանկապարտեզի շենքը տիպային է` ընդհարձակ բակով, կանաչ տարածքներով, վերանորոգված տաղավարներով, ոռոգման ցանցով և գեղեցիկ ծաղկանոցով։

Վերջին շրջանում վերանորոգվել է 2 խմբասենյակ, 2 սանհանգույց, նկարազարդվել են երաժշտության և ֆիզկուլտ դահլիճները, միջանցքները և բուժկետը։ Մանկապարտեզի նման բարեկարգ տեսքը ապահովել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները: Մանկապարտեզի սաները գտնվում են հոգատար և բարեկիրթ աշխատակիցների ձեռքերում։

Մանկապարտեզում առկա է մարզադահլիճ՝ համապատասխան պարագաներով, երաժշտական պարապմունքների դահլիճ՝ անհրաժեշտ գույքով: Գործում են լրացուցիչ կրթական ծրագրեր՝ պար, կիրառական արվեստ, անգլերեն, ռուսերեն: Ներառական կրթություն չի իրականացում, չկա երկարօրյա խումբ: Հաստատությունը չի համագործակցում ՀԿ–ների և ԲՀԿ–ների հետ:
 

2017թ. դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Երևանի հ. 91 մանկապարտեզի վերաբացմանը: Ի դեպ, մանկապարտեզն այսուհետ կկրի «Փոքրիկ երկիր» անվանումը:

Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող և կառուցման օրից երբևէ չհիմնանորոգված նախակրթարանում շուրջ 230 սաների համար ստեղծվել են նոր ու առավել հարմարավետ պայմաններ: 

Նախակրթարանի ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներն իրականացվել են յուրօրինակ լուծումներով՝ երեխաների համար ստեղծելով հեքիաթային ու նոր աշխարհ: Մանկապարտեզի բակը ևս բարեկարգվել է, տեղադրվել են մանկական խաղեր, զրուցարան-տաղավարններ: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով կահավորվել են խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու մյուս սենյակները: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 20.12.2017

    Մանկապարտեզը հիմնանորոգվել է:

  • 28.11.2015

    Ստացված նվիրատվությունից 378500 դրամը ծախսվել է 4 զուգարանակոնք, վարագույրներ, համակարգիչ ձեռք բերելու համար, ինչպես նաև համայնքի աջակցության շնորհիվ ներկվել են աստիճանները  և ճաղավանդակները, ասֆալտապատվել է բակի մասնակի տարածքը:

  • 11.08.2012

    <<Օգնիր մանկապարտեզիդ>> կայքի միջոցով նվիրատրված գումարից 234.870 ՀՀ դրամը փոխանցվել է սպառված գազի դիմաց և 6.130 ՀՀ դրամը սպասարկման համար:

  • 06.09.2011

    «Ամքոր» ընկերության կողմից կատարված անմիջական նվիրատվության շնորհիվ մանկակարտեզը ստացել է հիգիենիկ և դպրոցական պարագաներ։