Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 109 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԱ. Բակունցի փողոց 6
  • phone+(374 10) 636 503
  • email109.mankapartez@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Աշխատակազմ` 29
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 495,000 դրամ
  • Օգտագործված գումար` 299,000 դրամ
  • Մնացորդ գումար՝ 196,000 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 2380023091320100
info Իրականացվում է ներառական կրթություն
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Մարո Աբրահամյան
Kindergarten Image

Երևանի  համար 109 մանկապարտեզը հիմնադրվել է 1974 թ.-ին։ Մինչև 2000 թ. կոչվել է Երևանի թիվ 267 մանկապարտեզ, 2000 թ.-ից մինչև 2010 թ. Նոր Նորք համայնքի համար 14 համալիր մանկապարտեզ։ 2010 թ.-ի փետրվարի 9-ից Երևանի քաղաքապետի N63-Ա որոշման համաձայն վերանվանվել է «Երևանի համար 109 ՆՈՒՀ»  ՀՈԱԿ։ Մանկապարտեզի հիմնադիր տնօրեն Լենա Վարդապետյանը աշխատել է 1974 թ.-ից մինչև 1993 թ.։

 
Մանկապարտեզը հետաքրքիր ավանդույթներ ունի. պարբերաբար կազմակերպվում են հետաքրքիր միջոցառումներ, նշվում են ազգային տոները։ Երեխաների կրթադաստիարակչական աշխատանքները կազմակերպելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները։ Մանկապարտեզի խմբասենյակները վերանորոգված են, հագեցած ուսումնաօժանդակ նյութերով, դիդակտիկ պարագաներով։ Մանկապարտեզն ունի մարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներ՝ անհրաժեշտ գույքով:
 
Մանկապարտեզում իրականացվում է նաև ներառական կրթություն: Հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատում է հմուտ հոգեբան։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզի խնդիրներն են տանիքի հիմնանորոգումը, սանհանգույցների վերանորոգումը, հին պատուհանների փոխարինումը, պատշգամբների կոսմետիկ նորոգումը, լվացարանների փոխարինումը, երաժշտական դահլիճի վերանորոգումը:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 01.09.2017

    Ստացված նվիրատվություն 66 000 դրամ ծախսվել է վառարանի վերանորոգման և սալիկների տեղադրման համար:

  • 15.11.2011

    Ստացված նվիրատվությունից 233000 դրամ ծախսվել է երաժշտության դահլիճի նորոգման համար:

  • 18.08.2011

    «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության կողմից կատարված անմիջական օգնության շնորհիվ մանկապարտեզը ստացել է վերանորոգման համար ներկեր: