Մեզ արդեն օգնել են 11,213 մարդ 185,376,003 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 114 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՇոպրոնի 2-րդ նրբանցք
  • phone+(374 10) 665 792
  • info_outline
    Խմբերի քանակը` 10
    Երեխաների քանակը` 362
    Աշխատակազմ` 45
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 2,644,000 դրամ
  • Օգտագործված գումար` 2,644,000 դրամ
  • Մնացորդ գումար՝ 0 դրամ
  • Բանկ՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 2478700061180000
info Իրականացվում է ներառական կրթություն
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Կարինե Պետրոսյան-Քոթանջյան
Kindergarten Image

Երևանի համար 114 մանկապարտեզը կառուցվել է 1975 թ.-ին։ Այն երկհարկանի տիպային կառույց է և ունի 4 մասնաշենք։ Շենքի նախագծային հզորությունը սահմանված է 360 երեխայի համար։
 
1975 թ.-ից մինչ 1997 թ. մանկապարտեզը կոչվել է համար 272 մսուր-մանկապարտեզ, 1997 թ.-ից մինչև 2010 թ.` համար 20 մսուր-մանկապարտեզ, Երևանի ավագանու 09.02.2010 թ.-ի N62-Ա որոշման համաձայն այն անվանվեց «Երևանի համար 114 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի: Այս տարիների ընթացքում մանկապարտեզը ղեկավարել են տնօրեններ` Սվետլանա Պետրոսյանը, Ասյա Չախալյանը, Կարինե Քոթանջյան-Պետրոսյանը։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով հարստացրել են ուսումնական հաստատության պատմության էջերը։
 
Մանկապարտեզում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացն իրականացվում է ըստ համալիր ծրագրի։ Մանկապարտեզն ունի մարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներ՝ անհրաժեշտ գույքով: Կազմակերպվում և անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, սպորտլանդիաներ, ազգային տոներ և այլն։
 

2018թ. մարտի 7-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Ծիածան» անվանումը: Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող կրթօջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 350 փոքրիկների առջև: Կրթօջախի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: 

 

Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է ժամանակակից մանկական խաղերով: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 07.03.2018

    Մանկապարտեզը հիմնանարոգվել է: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ, նոր գույքը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

  • 24.02.2015

    Օգնիրմանկապարտեզիդ ծրագրի հաշվեհամարին փոխանցված ծնողական միջոցներով փոխվել են 2 խմբասենյակի հատակ, վերանորոգվել են 10 խմբերիսանհանգույցները, թվով 5 բակային տաղավար, ինչպես նաև մանկապարտեզի համար գնվել են գորգեր և թվով 13 էլեկտրական ջրատաքացուցիչներ: Այնուհետև գնվել է պռոեկոր, հեռուստացույց, մսաղաց, ֆիզ. դահլիճի հատակի համար՝ լինոլիում և գույք:

  • 27.11.2014

    2014 թ.-ին վերանորոգվել է մանկապարտեզի դահլիճը` բարերար Մ. Թամրազյանի կողմից: