Մեզ արդեն օգնել են 11,213 մարդ 185,376,003 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 96 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԶորավար Անդրանիկի փողոց 91
  • phone+(374 10) 746 700
  • info_outline
    Խմբերի քանակը` 12
    Երեխաների քանակը` 404
    Աշխատակազմ` 64
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 10,865,920 դրամ
  • Օգտագործված գումար` 10,775,920 դրամ
  • Մնացորդ գումար՝ 90,000 դրամ
  • Բանկ՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 247423314910
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Նունե Եղոյան
Kindergarten Image

Երևանի համար 96 մանկապարտեզը հիմնադրվել է 1986 թ.-ին։ Հիմնադրվել է որպես թիվ 313 մսուր-մանկապարտեզ, 2004 թ.-ից` «Հեքիաթ» համալիր-մանկապարտեզ:

 

Շենքը տիպային է` 3000 ք.մ. տարածքով, ունի 3 մասնաշենք` նախատեսված 12 տարիքային խմբի համար, 2 դահլիճ` երաժշտական և ֆիզիկական դաստիարակության համար, խոհանոց, բուժկետ` մեկուսարանով, նախասրահ, պահեստներ, մեթոդ. կաբինետ, հոգեբանի սենյակ և այլն։ Մանկապարտեզի հիմնադիր տնօրեն է նշանակվել Բելլա Առաքելյանը, որը ղեկավարել է հաստատությունը մինչև 1996 թվականը։

 

Երեխաների ուսուցանումն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված կրթադաստիարակչական համալիր ծրագրով՝ երեխայի տարիքային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան։ Կազմակերպվում են նաև կրթական լրացուցիչ ծառայություններ`անգլերեն լեզու, ռուսերեն լեզու, դեկորատիվ կիրառական արվեստ, պար, մարզա-առողջարարական ֆիզկուլտուրա, լոգոպեդի ծառայություն, որոնք տարբեր տարիքային խմբերում անց են կացվ օրվա 2-րդ կեսին՝ կամավորության սկզբունքով։

 

Ընդունելությունը մանկապարտեզ կատարվում է հերթագրման սկզբունքով 2-6 տարեկան երեխաների համար, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, տնօրենի և ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի մինչ կնքված պայմանագրի համաձայն։

 

Մանկապարտեզը իր գործունեության տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, գովասանագրերի, մրցանակների։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 19.12.2017

    Ստացված նվիրատվությամբ ձեռք է բերվել մանկական կահույք 750 000 դրամի:

  • 03.08.2017

    Ստացված նվիրատվությամբ 327 240 դրամի սահմաններում կատարվել է սալիկապատում և 787 711 դրամի սահմաններում ձեռք է բերվել լամինատե հատակ:

  • 08.12.2016

    Ստացված նվիրատվության 321510 դրամը ծախսվել է սննդի պահեստի համար օդորակիչ, լամինատե հատակ, վարագույրներ, կախիչներ և ներկեր ձեռք բերելու համար:

  • 08.12.2016

    Ստացված նվիրատվության միջոցով բարեկարգվել է բակը, տեղադրվել են խաղային համալիրներ:

  • 22.10.2015

    Ձեռք են բերվել ցուցանակներ 80 000 դրամ արժողությամբ: 

  • 27.12.2014

    Ստացված նվիրատվությունից 42000 դրամ ծախսվել է մանկական կահույք գնելու համար:

  • 27.12.2014

    Ստացված նվիրատվությունից 87500 դրամ ծախսվել է մանկական աթոռներ գնելու համար:

  • 27.12.2014

    Ստացված նվիրատվությունից 997000 դրամ ծախսվել է սանհանգույցի վերանորոգման համար:

  • 27.12.2014

    Ստացված նվիրատվությունից 175000 դրամ ծախսվել է համակարգիչ և մսաղաց գնելու համար:

  • 17.12.2012

    2011 թ.-ից ամբողջ մանկապարտեզի շենքում կատարվել են մետաղապլաստե դռների տեղադրման աշխատանքներ, խոհանոցի և պահեստի լուսամուտների փոխարինում և տեղադրում (1.577.000 դրամ), վերանորոգվել է մեկ խմբասենյակ (900.300 դրամ), կատարվել է չորս խմբի սանհանգույցների հիմնովին վերանորոգում (2.673.300 դրամ):

  • 29.07.2011

    Հայ օգնության և զարգացման ընկերակցություն «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից մանկապարտեզը ստացել է խաղալիքներ, գրենական պիտույքներ, ներկեր: