Մեզ արդեն օգնել են 11,228 մարդ 472,821,131 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 153 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՅո. Լեփսիուսի փողոց 6
  • phone+(374 10) 243 990
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Երեխաների քանակը` 119
    Աշխատակազմ` 23
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 1,329,800 դրամ
  • Օգտագործված գումար` 925,654 դրամ
  • Մնացորդ գումար՝ 404,146 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500297884500
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Մարիաննա Գրիգորյան
Kindergarten Image

Երևանի համար 153 մանկապարտեզը (նախկինում թիվ 71 մսուր-մանկապարտեզ, այնուհետև թիվ 6 մանկապարտեզ, ապա թիվ 153 ՆՈՒՀ) կառուցվել է 1965 թ.-ին: Շենքը տիպային է՝ նախատեսված 140 երեխաների համար։
 
Մանկապարտեզն ունի բարեկարգ պայմաններ երեխաների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կրթադաստիարակչական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և երեխաների առօրյան մեզ մոտ հաճելի ու անհոգ դարձնելու համար։ 
 
Մանկապարտեզի բակային հատվածը խնամված է, իսկ մի մասում չորացած և կտրված ծառերի կոճղերը ձևավորվել, ներկվել և ստացել են գեղեցիկ տեսք: 

Մանկապարտեզն ունի բարեկարգ պայմաններ երեխաների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կրթադաստիարակչական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և երեխաների առօրյան մեզ մոտ հաճելի ու անհոգ դարձնելու համար։

2010 թվականից մանկապարտեզը համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի և «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ, որն իրականացնում է ուսումնառության հատականացված երեխայակենտրոն մոտեցումներ, դաստիարակների վերապատրաստումներ և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների մասնակցությանը երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացին, ինչպես նաև կրթական ծրագրերի հետագա զարգացման հետազոտություններ է իրականացնում:
 
Այս ուսումնական տարում «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ ծնողական կրթության դասընթացներ է իրականացնում, որը նպաստում է ընտանեկան ինչպես նաև ծնող և երեխա փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացմանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզի 2-րդ մասնաշենքն ունի վերանորոգման կարիք: Անհրաժեշտ է կատարել բակի նորոգում, ոռոգման ցանցի անցկացում:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 12.05.2018

    նվիրատվության գումարից 60 000 դրամով ձեռք է բերվել մարզական գույք և շինանյութ:

  • 28.02.2018

    Ստացված նվիրատվության 126 000 դրամով կատարվել է մասնակի վերանորոգում:

  • 29.12.2017

    Նվիրատրված գումարով իրականացվել են ընթացիկ վերանորոգումներ և ջրի պոմպի վերանորոգում:

  • 07.02.2017

    Ստացված նվիրատվության 180000 դրամով նորոգվել է ջեռուցման համակարգը:

  • 30.12.2016

    Նվիրատրված գումարով հոգացվել են կոմունալ ծառայությունների վճարները:

  • 30.12.2015

    Նվիրատրված գումարով ձեռք են բերվել տնտեսական ապրանքներ, համակարգիչ, բազմաֆունկցիոնալ սարք, օդորակիչ:

  • 31.05.2013

    Մանկապարտեզն իր սուղ միջոցներով կարողացել է վերանորոգի նաև մանկապարտեզի 2 քայքայված տաղավարները և գրեթե ամբողջովին կոտրատված ցանկապատը և դարպասը։ «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել է մեկ տաղավար, տեղադրվել են խաղեր։

  • 07.06.2011

    2009-2010 թթ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի և Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց մանկապարտեզի մեկ մասնաշենքը, մյուս մասը, միջանցքը և դահլիճը ամբողջությամբ վերանորոգվեց հենց մանկապարտեզի միջոցներով։