Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 155 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՎ. Վահյան փողոց 1
  • phone+(374 10) 287 880
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Աշխատակազմ` 21
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 424,247 դրամ
  • Օգտագործված գումար` 77,000 դրամ
  • Մնացորդ գումար՝ 347,247 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500308056700
ՏՆՕՐԵՆ՝ Լիանա Զաքարյան
Kindergarten Image

Երևանի համար 155 մանկապարտեզը (նախկինում թիվ 190, այնուհետև թիվ 190 «Զեյթուն» մսուր-մանկապարտեզ) գործում է 1963 թ.-ից։ Առաջին տնօրենն է եղել Ժենյա Խաչատրյանը: Նրան հաջորդել են Մարգո Պետրոսյանը, Հազարավարդ Բեյբությանը, Սվետա Գևորգյանը, Աիդա Սրապիոնյանը, Լիդա Վարդանյանը, Լիանա Զաքարյան։

Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։

Մանկապարտեզի առօրյայի անբաժանելի մասն են հայկական ազգային տոներին նվիրված հանդեսները, որոնց երեխաները մասնակցում են մեծ ուրախությամբ, իսկ աշխատողները` ամենայն պատասխանատվությամբ։

Մանկապարտեզն աչքի է ընկնում զանազան միջոցառումներով և սպորտլադիաներով, որոնք նպաստում են երեխաների կրթական մակարդակի զարգացմանը:

2015 թվականից մանկապարտեզում գործում է պարի խմբակ:
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի ոռոգման ցանցի անցկացման խնդիր:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 30.12.2016

    Նվիրատրված գումարով իրականացվել են ընթացիկ վերանորոգումներ և ձեռք է բերել ջրատաքացուցիչ:

  • 19.09.2016

    Ստացված նվիրատվությունից 77000 դրամ ծախսվել է համակարգիչ գնելու համար:

  • 30.12.2015

    Նվիրատրված գումարով իրականացվել են ընթացիկ վերանորոգումներ և ձեռք է բերվել օդորակիչ:

  • 03.12.2015

    2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով (մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ):

  • 03.12.2013

    2012 թվականին մանկապարտեզի տարածքը ասֆալտապատվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից:

  • 03.12.2013

    2013 թվականին կատարվել է հիմնանորոգում Երևանի քաղաքապետարանի կողմից:

  • 03.12.2013

    2011-2013 թվականներին «Կամրջակ» ՀԿ-ն խմբերում վերանորոգել և կահավորել է խոհանոցային հատվածներ, վերանորոգել է սանհանգույցները, փոխվել են բոլոր պատուհանները և դռները, խոհանոցի համար նվիրել է սալօջախ և սառնարան:

  • 27.07.2011

    2011 թ.-ին <<Կամրջակ>> սոցիալ-բարեգործական, հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է մանկապարտեզի 4 խմբերի սանհանգույցների հսկայածավալ, հրաշալի վերանորոգումը:

  • 13.07.2011

    2004 թ.-ին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի բնակիչ Ռիչարդ Բոյաջյանի կողմից, Նշան Բոյաջյանի հիմնադրամի միջոցներով, մանկապարտեզի խաղահրապարակում տեղադրվեցին սպորտային խաղամիջոցներ, տաղավար, զվարճանքի ճոճանակներ, սղարան: