ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՔանաքեռի 14-րդ փողոց 1
  • phone+(374 10) 283 560
  • emailmankapartez157@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 28
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500404036200
ՏՆՕՐԵՆ՝ Նարինե Արզումանյան
Kindergarten Image

Երևանի համար 157 մանկապարտեզը հիմնադրվել է 1976 թ.-ին՝ ժամանակին գործող կարի ֆաբրիկայի աշխատողների և Քանաքեռում բնակվող ազգաբնակչության երեխաների համար։ Կառուցման օրվանից մանկապարտեզը եղել է ռուսական մինչև 1990 թվականը։ Գործել է Խորհրդային միության ժողկրթբաժնի և Լուսավորության նախարարության ենթակայությամբ։
 
 
Մարզադահլիճում առկա մարզագույքը և երաժշտական պարապմունքների դահլիճի համապատասխան գույքը նպաստում են երեխաների մարզական և երաժշտական դաստիարակությանը:

Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։

Մանկապարտեզի առօրյայի անբաժանելի մասն են հայկական ազգային տոներին նվիրված հանդեսները, որոնց երեխաները մասնակցում են մեծ ուրախությամբ, իսկ աշխատողները` ամենայն պատասխանատվությամբ։

Մանկապարտեզը համագործակցում է «Փրկեք երեխաներին» ԲԿ-ի հետ:

Մանկապարտեզում գործում են երեխաներին զարգացնող լրացուցիչ ծառայություններ ՝ անգլերեն և ռուսերեն:

2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան:
 
2001-2002 թթ. մանկապարտեզը ամերիկյան «Փրկեք երեխաներին» կազմակերպության կողմից մասնակի վերանորոգվել է, իսկ 2005-2006 թթ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար` Ա. Քոթանջյանի ջանքերով ապահովվել է ջեռուցման լոկալ համակարգով։
 
Մանկապարտեզի անձնակազմն առաջնորդվում է «Մանկապարտեզը մեր տունն է, և յուրաքանչյուր երեխա մեր անձնական երեխան է» կարախոսով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image