Մեզ արդեն օգնել են 11,069 մարդ 435,771,908 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 162 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՄ. Ավետիսյան փողոց 20
  • phone+(374 10) 240 049
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Երեխաների քանակը` 191
    Աշխատակազմ` 27
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 323,350 դրամ
  • Օգտագործված գումար` 287,744 դրամ
  • Մնացորդ գումար՝ 35,606 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500264095700
ՏՆՕՐԵՆ՝ Նաթելլա Սահակյան
Kindergarten Image

Երևանի թիվ 162 մանկապարտեզը գործում է 1978 թվականից: Շենքը երկհարկանի տիպային կառույց է:

 

Մանկապարտեզում մեծ ուշադրություն է դարձվում  երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, երեխաները այստեղ սովորում են նկարել, ծեփել, երգել, պարել, կատարել ապլիկացիոն և կառուցողական աշխատանքներ: Մանկապարտեզում կազմակերպվում է լրացուցիչ ծառայություն՝ անգլերենի ուսուցում:

 

Հաստատությունում կարևորվում է բնության նկատմամբ գրագետ վերաբերմունքի, առողջ ապրելակերպի ուղղությամբ տարվող աշխատանքները: Բավական մեծ էր «Բնության բարեկամներ» ՀԿ-ի և ՖԱՕ-ի համատեղ իրականացված աշխատանքների դերը: Վերջինների ջանքերով մանկապարտեզն այսօր բավական գեղեցիկ այգի ունի:

 

Լուծվել է նաև երեխաների  խաղահրապարակի հարցը շնորհիվ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նվիրաբերած մանկական  խաղահրապարակների:

 

2013թ.-ից  քաղաքապետարանը մանկապարտեզը համալրեց նոր գույքով՝ սառնարանով, գազօջախով, մանկական զգեստապահարաններով, մահճակալներով, սեղաններով, աթոռներով, խոհանոցային պարագաներով:

 

2015թ.-ին քաղաքապետարանի կողմից ամբողջովին փոխվել են մանակապարտեզի  տանիքը, դռներն ու լուսամուտները: 2016-17թթ.-ին վերանորոգվել է  խոհանոցը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի պատշգամբների վերանորոգման կարիք:

  2. Մանկապարտեզն ունի բակի ասֆալտապատման կարիք:

  3. Մանկապարտեզն ունի ոռոգման համակարգի կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 31.10.2017

    2014թ.-ին կատարված նվիրատվությունների շնորհիվ փոխվել են 2 խմբերի սանհանգույցները:

  • 31.10.2017

    2015թ.-ին կատարված նվիրատվությունների շնորհիվ ձեռք է բերվել խոհանոցի ջրատաքացուցիչ:

  • 31.10.2017

    2015թ.-ին կատարված նվիրատվությունների շնորհիվ խմբերին տրամադրվել են զարգացնող խաղեր: