Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՆորաշխարհյան փողոց 9
  • phone+(374 10) 241 241
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Աշխատակազմ` 30
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 1,364,675 դրամ
  • Օգտագործված գումար` 1,039,628 դրամ
  • Մնացորդ գումար՝ 325,047 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500435761800
ՏՆՕՐԵՆ՝ Ակուլյա Հակոբյան
Kindergarten Image

«Երևանի հ. 151 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը ուսուցումն իրականացնում է նոր մեթոդների և ձևերի ընտրությամբ: Մանկապարտեզը նախադպրոցական տարիքի երեխաների համար անվտանգ վարքագծի դաստիարակման ուղղությամբ մեծ փորձ և ներդրում ունի։ 
 

2012 թվականից մանկապարտեզը համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի և «Քայլ առ քայլ» ԲՀ-ի հետ, որն իրականացնում է ուսումնառության անհատականացված երեխայակենտրոն մոտեցումներ, դաստիարակների վերապատրաստումներ և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների մասնակցությանը` երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացին, ինչպես նաև կրթական ծրագրերի հետագա զարգացման հետազոտություններ է իրականացնում: Այս ուսումնական տարում «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը «Քայլ առ քայլ» ԲՀ-ի հետ ծնողական կրթության դասընթացներ է իրականացնում, որը նպաստում է ընտանեկան ինչպես նաև ծնող և երեխա փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացմանը:
 



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզը բաց  պատշգամբների փակման  և  վերանորոգման,  ցանկապատի և բակի վերանորոգման, մարմնակրթության հրապարակի ասֆալտապատման, տաղավարների ավելացման (2 հատ) և հիմնանորոգման, ոռոգման համակարգի անցկացման կարիք ունի:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 05.12.2017

    Ստացված նվիրատվությունից 378000 դրամ ծախսվել է ջեռուցման կաթսաների վերանորոգման և կոմունալ ծախսերի մարման համար:

  • 19.09.2016

    Ստացված նվիրատվությունից 45200 դրամ ծախսվել է ջրագծերի նորոգման համար:

  • 30.12.2015

    Կատարված նվիրատվությունների շնորհիվ ձեռք է բերվել օդորակիչ:

  • 03.12.2015

    «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի կողմից վերանորոգվել է նաև 2 սանհանգույց, իսկ 2014 թվականին տրամադրվել է շինանյութ դահլիճի, աշխատակազմի համար նախատեսված առանձնասենյակների վերանորոգման համար, իսկ աշխատուժը կատարվել է ծնողական համայնքի միջոցներով: «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը համագործակցության ընթացքում մանկապարտեզին նվիրել է մահճակալներ, խաղալիքների համար պահարաններ, մանկական և մեծերի համար աթոռներ, զարգացնող խաղեր և գրքեր:

  • 03.12.2015

    Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին մանկապարտեզի մեծ մասը հիմնանորոգվել է, իսկ խոհանոցը իր պահեստով և հարակից տարածքները IRD ԲԿ-ի կողմից:
    2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով (մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ) և տեխնիկայով (սալօջախ, սառնարան):

  • 29.12.2014

    Ստացված նվիրատվությունից 180000 դրամ ծախսվել է ջեռուցման կաթսաների վերանորոգման մասեր գնելու համար: