Մեզ արդեն օգնել են 11,069 մարդ 435,771,908 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 160 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onէ. Հասրաթյան փողոց 1
  • phone+(374 10) 282 400
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Երեխաների քանակը` 189
    Աշխատակազմ` 24
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 98,500 դրամ
  • Օգտագործված գումար` 26,500 դրամ
  • Մնացորդ գումար՝ 72,000 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500422064200
info Իրականացվում է ներառական կրթություն
ՏՆՕՐԵՆ՝ Սոնա Շամախյան
Kindergarten Image

Երևանի համար 160 մանկապարտեզը գործում է 1968 թ.-ից:
 
2000 թվականից մանկապարտեզի ուսումնադաստիարակչական գործընթացում  սկսել է կիրառվել ներառական կրթության ծրագիր. ներկա պահին մանկապարտեզում  ներառական կրթություն ստանում են 18 երեխա. նրանց հետ աշխատում  են  լոգոպեդը , հոգեբանը, սոց. աշխատողը և հատուկ մանկավարժը:

2000 թվականից մանկապարտեզը  համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի  և 2010 թվականից  «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ, որն իրականացնում է ուսումնառության անհատականացված երեխայակենտրոն մոտեցումներ, դաստիարակների վերապատրաստումներ և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների մասնակցությանը  երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացին , ինչպես նաև կրթական ծրագրերի հետագա զարգացման հետազոտություններ է իրականացնում: Այս ուսումնական տարում  «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն  «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ ծնողական կրթության դասընթացներ է իրականացնում, որը նպաստում է ընտանեկան ինչպես նաև ծնող և երեխա փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացմանը:  

Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։  

2014 թվականին «Քեթրին» ՀԿ-ն  և «Վորլդ Վիժն Հայաստան»  Երևանի տարածքային զարգացման ծրագիրը  վերանորոգել են մանկապարտեզում գործող   1 խմբի խմբասենյակը, սանհանգույցը ննջասենյակը և միջանցը:  «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը  համագործակցության ընթացքում  մանկապարտեզին  նվիրում է  մահճակալներ, պահարաններ,  երեխաներին զարգացնող խաղեր: 

2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան:

2017թ. դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել սաների առջև: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 14.12.2017

    Մանկապատրեզը հիմնանորոգվել է:

  • 08.08.2016

    Ստացված նվիրատվության միջով գնվել է լինոլիում: