ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԿորյունի փողոց 8
  • phone+(374 10) 587 696
  • emailmankapartez.1@gmail.com
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Աշխատակազմ` 12
  • Բանկ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 220485140028000
ՏՆՕՐԵՆ՝ Ալլա Հովհաննիսյան
Kindergarten Image

Երևանի h. 1 մանկապարտեզը հիմնադրվել է 1937 թվականին: 

 

Երևանի բյուջեի միջոցներով հիմնանորոգվել, ապահովվել է անհրաժեշտ գույքով, կենցաղային տեխնիկայով և. դեռևս, երկու խմբով վերաբացվել  2015թ. փետրվարի 3-ին։

 

2016թ. փետրվարի 1-ից բացվել է ևս երկու խումբ, իսկ արդեն մայիս ամսից համալրվել է դարձյալ երկու խմբով, և այժմ արդեն լիարժեք գործում է վեց խմբով:

 

Շենքը առանձին կառույց է, ունի ընդարձակ կանաչապատ բակ՝ տեղադրված տասից ավելի տաղավարներ  և բակային խաղեր, որտեղ իրենց առօրյան են անցկացնում մանկապարտեզի սաները:

Հիմնովին վերանորոգվել և կահավորվել են երգ-երաժշտության և ֆիզկուլտուրայի պարապմունքների անցկացման դահլիճները: Բարեկարգվել և նկարազարդվել են միջանցքները:

 

Մանկապարտեզում հայերենով իրականացվումէ 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն, որին զուգահեռ իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի վճարովի ուսուցում՝ նախապատրաստելով դպրոցին: Ունի մեթոդ. կաբինետ` ընդարձակ և լուսավոր, հարուստ մանկական և մեթոդական գրականություն: Կրթական արդյունավետ ծրագրի անհրաժեշտ մասն է նաև կազմում մանկապարտեզի և ընտանիքների փոխհարաբերության հիմքում ընկած համագործակցությունը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image