Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 90 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՆ. Հովնաթանի փողոց 12
  • phone+(374 10) 728 143
  • email90nuh@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 11
    Աշխատակազմ` 54
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 9,001,323 դրամ
  • Օգտագործված գումար` 8,687,337 դրամ
  • Մնացորդ գումար՝ 313,986 դրամ
  • Բանկ՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 1570018791290100
ՏՆՕՐԵՆ՝ Նունե Առաքելյան
Kindergarten Image

 1976 թ.-ի հունվարի 19-ին գործարկվել է Երևանի համար 90 մանկապարտեզը (նախկինում թիվ 276 մանկապարտեզ)։ Մանկապարտեզի առաջին վարիչն եղել է Էլմիրա Միտոյանը:

 

Մանկապարտեզի շենքը տիպային է` ընդարձակ բարեկարգ բակով, տաղավարներով, համալրված բակային խաղամիջոցներով, խաղահրապարակներով ու կանաչ տարածքներով, գույքավորմամբ ու կահավորմամբ` նախատեսված 12 խմբի համար, ուր ստեղծված են բարեկեցիկ, նպաստավոր պայմաններ երեխաների առօրյան, ուսուցումը և դաստիարակությունը արդյունավետ կազմակերպելու համար։

 

2005 թվականին «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպության համայնքային ինքնաջակցման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվեցին մանկապարտեզի վերանորոգման, բարեկարգման, լոկալ կաթսայատան, ինչպես նաև ջեռուցման համակարգի ապահովման աշխատանքները։

 

Համայնքի, բարեգործական կազմակերպության, ծնողական համայնքի ներդրմամբ օժանդակ տարածքների հաշվին ստեղծվեց և կահավորվեց մարզադահլիճը։ Ներկայումս մարզադահլիճն ապահովված է գնդակներով, օղակներով, բուլավաներով, ցատկապարաններով, մարմնամարզական պատով, մարմնամարզական ներքնակով:

 

Մանկապարտեզն ունի նաև երաժշտական պարապմունքների դահլիճ, որտեղ առկա է դաշնամուր, բարձրախոս, սինթեզատոր, թմբուկների հավաքածու, ֆայեմի, քնար (մանկական), տավիղ (մանկական), եռանկյունի, դափ, դհոլ, ակորդեոն, չխչխկաններ:

 

Վերջին տարիների ընթացքում հաստատության զարգացման միտումներն ակնհայտ էին. ուսումնադիտողական հարուստ բազա, տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան զարգացնող միջավայր, նոր մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառում, գույքավորում ու կահավորում:

 

Մանկապարտեզում մատուցվում են լրացուցիչ կրթական ծառայություններ` դեկորատիվ կիրառական արվեստ, պար, առողջարարական ֆիզկուլտուրա, հոգեբան, անգլերեն, ռուսերեն:

 

Մանկապարտեզի կոլեկտիվը տարբեր կազմակերպությունների կողմից բազմիցս լավագույն աշխատանքի և արդյունավետության շնորհիվ արժանացել է տարաբնույթ պատվոգրերի։

 

2007 թվականի հոկտեմբերին ՀՀ ԿԳՆ կողմից կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար մանկապարտեզի տնօրեն Նունե Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, իսկ 2013թ. «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի հանրապետական փուլում տնօրեն Նունե Առաքելյանին շնորհվել է մրցանակային առաջին տեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի կողմից:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի հիմնանորոգման կարիք:

  2. Մանկապարտեզը կարիք ունի տանիքի հիմնանորոգման, ոռոգման համակարգի նորոգման, մարզահրապարակի ասֆալտապատման:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 11.10.2017

    Ստացված նվիրատվությամբ 300000 դրամ վճարվել է կոմունալ ծառայությունների համար

  • 20.12.2015

    «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից մանկապարտեզին նվիրաբերվել է 144 500 դրամի կրակմարիչներ և հրշեջ վահանակ, ինչպես նաև հակահրդեհային ձայնալուսային ազդարարման համակարգ և 4 մուտքի ալյումինե դուռ 406 700 դրամ ընդհանուր արժողությամբ:

  • 26.11.2015

    «Օգնիր մանկապարտեզիդ» կայքի հաշվեհամարին փոփանցված 26800 դրամը ծախսվել է մանկապարտեզի համար մանկական փայտյա կշեռքներ ձեռք բերելու համար: 

  • 13.08.2015

    Երևանի Քաղաքապետարանի կողմից մանկապարտեզի գույքը նորացվել է մանկական աթոռներով, մանկական սեղաններով, մանկական զգեստապահարաններով, եռահարկ մահճակալներով, սառնարանով:

  • 16.12.2014

    Ստացված նվիրատվությունից 200000 դրամ ծախսվել է գազի վարձը մարելու համար:

  • 08.03.2014

    «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից մանկապարտեզին տրամադրվել են ջրադիսպերսիոն ներկեր 581200 դրամ արժողությամբ:

  • 19.07.2013

    «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից մանկապարտեզին նվիրաբերվել է 1 819 800 դրամի հագուստ անձնակազմի համար և գրենական պիտույքներ:

  • 09.09.2012

    Ստացված նվիրատվությունից 105000 դրամ ծախսվել է 1 եռհարկանի մահճակալ գնելու համար:

  • 30.12.2011

    Ստացված նվիրատվությունից 120000 դրամ ծախսվել է երկհարկանի մահճակալներ գնելու համար:

  • 21.12.2011

    «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից մանկապարտեզին նվիրաբերվել է 1 843 800 դրամ արժողության պահարաններ և գրենական պիտույքներ:

  • 25.07.2011

    «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից մանկապարտեզին տրամադրվել է 2.933.507.35 AMD ընդհանուր արժողության հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ։

  • 20.07.2011

    «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից մանկապարտեզին տրամադրվել է ջրադիսպերսիոն ներկեր 206.000 դրամ արժողությամբ: