Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 126 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՄ. Ֆրունզեի փողոց 4
  • phone+(374 10) 441 800
  • emailkindergarten126@yahoo.com
  • info_outline
    Խմբերի քանակը` 12
    Աշխատակազմ` 28
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 1,863,700 դրամ
  • Օգտագործված գումար` 1,290,100 դրամ
  • Մնացորդ գումար՝ 573,600 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500938775087
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Լենա Լևոնյան
Kindergarten Image

Երևանի «Ժպիտներ» մանկապարտեզը (նախկինում Լենինյան շրջանի թիվ 7 մսուր-մանկապարտեզ, ավելի ուշ՝ 126 մանկապարտեզ) հիմնադրվել է 1974թ. նոյեմբերի 18-ին: Այն նախատեսված է եղել շուրջ 300 երեխաների համար։ Մանկապարտեզի առաջին տնօրենն է եղել Լաուրա Սահակյանը։
 
Մանկապարտեզին կից կառուցվել է լողավազան, որտեղ երեխաները կարող էին լողալ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, ձմեռային այգի, ննջարաններ, խաղասենյակներ՝ երեխաների առօրյան բարեկեցիկ կազմակերպելու համար։
 
Մանկավարժական անձնակազմը վերապատրաստվել է «Քայլ առ քայլ» ծրագրով, մասնակցել տարբեր սեմինարների, դասընթացների։
 
Մանկապարտեզում խրախուսվում է ստեղծագործական մտքի ազատությունը, ինչը նպաստում է դաստիարակչական արդյունավետությանը։ Ծնողների ցանկությամբ երախաները սովորում են նաև օտար լեզուներ՝ անգլերեն և ռուսերեն:
 
 
Մանկապարտեզի տնօրենը՝ Լենա Լևոնյանը, բարեխիղճ գործունեության համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, «Գարեգին Նժդեհի» հուշամեդալով, իսկ 2010թ.՝ վարչապետի կողմից շնորհակալագրով։ 
 
Մանկապարտեզը 2010թ.-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է:
 
Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստում որոշում կայացվեց թիվ 126 մանկապարտեզն անվանափոխել «Ժպիտներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։
 
Մանկապարտեզը 2016 թվականին հիմնանորոգվել է, որի արդյունքում խմբասենյակները, խոհանոցն ու դահլիճները համալրվել են անհրաժեշտ ու նորացված գույքով։ Վերաբացվել է նաև մանկապարտեզի ձմեռային այգին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 28.12.2017

    Ստացված նվիրատվության 705000 դրամով 2017 թ.-ի ընթացքում ձեռք է բերվել տեսախցիկ, համակարգիչ, մսաղաց:

  • 01.03.2014

    Ստացված նվիրատվության 440000 դրամը ծախսվել է կոմունալ վճարումներ կատարելու համար:

  • 21.12.2012

    2012թ. ստացված նվիրատվության 118800 դրամով ձեռք է բերվել սառցախցիկ: