Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 128 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԲագրատունյաց պողոտա 1-ին նրբանցք 5
  • phone+(374 10) 421 223
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Աշխատակազմ` 23
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 1,417,013 դրամ
  • Օգտագործված գումար` 921,426 դրամ
  • Մնացորդ գումար՝ 495,587 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500320358103
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Լաուրա Բաղդասարյան
Kindergarten Image

Երևանի համար 128 մանկապարտեզը հիմնադրվել է 1953 թ.-ին։ Մանկապարտեզի հիմնադրման առաջին օրվանից տնօրենի պաշտոնը ստանձնել է հմուտ և փորձառու մանկավարժ Հայկանուշ Ղուկասյանը։ Հաջորդաբար տնօրեններ են նշանակվել Ժենյա Սիմոնյանը, Արփիկ Սարգսյանը, Լարիսա Միքայելյանը։
 
Մանկապարտեզը ունի 2 մասնաշենքեր։ Աշխատանքային ժամերը հարմարեցված են ծնողների աշխատանքային գրաֆիկին։ Երեխաների խմբերը կոմպլեկտավորված են ըստ տարիքի:

Մանկապարտեզն ունի երկար տարիների պատմություն, և այդ բոլոր տարիներին մանկապարտեզում աշխատել են նվիրյալ մանկավարժներ, որոնց շնորհիվ էլ հաստատությունն աչքի է ընկել բազմաբնույթ միջոցառումներով, տոնահանդեսներով, վարչական շրջանների և քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող մրցույթներին մասնակցությամբ։
 
Խորհրդային տարիներին մանկապարտեզում էր տեղակայված շրջանի մանկավարժական մեթոդմիավորման կաբինետը, որը կարևոր դեր է ունեցել սկսնակ մանկավարժների վերապատրաստման, մեթոդական խորհրդատվության և ուսումնադաստիարակչական գործընթացի ճիշտ կազմակերպման աշխատանքներում։

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի շենքի և բակում գտնվող տաղավարների վերանորոգման, գույքի և խաղամիջոցների ձեռքբերման խնդիրների լուծման կարիք։

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 30.12.2016

    Ստացված նվիրատվությունից 27 500 դրամ վճարվել է 2011-2016 թթ. բանկային ծառայության սպասարկման վճար:

  • 17.05.2015

    Ստացված նվիրատվության 143926 դրամով ձեռք է բերվել օդորակիչ:

  • 21.03.2013

    Ստացված նվիրատվության 750000 դրամով ձեռք է բերվել 10 մահճակալ: