Մեզ արդեն օգնել են 10,989 մարդ 431,335,407 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 141 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՂ. Մադոյանի փողոց 7
  • phone+(374 10) 440 321
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Երեխաների քանակը` 260
    Աշխատակազմ` 25
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 283,693,060 դրամ
  • Օգտագործված գումար` 0 դրամ
  • Մնացորդ գումար՝ 283,693,060 դրամ
  • Բանկ՝ -
  • Բանկային հաշվեհամար՝ -
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Լուսինե Մատինյան
Kindergarten Image

Դեռևս խորհրդային տարիներին Երևան քաղաքի Լենինյան շրջանում կառավարությունը հասարակության անապահով խավերին աջակցելու նպատակով հիմնեց համար 202 գիշերոթիկ մսուր-մանկապարտեզը, ներկայումս՝ Երևան քաղաքի համար 141 մանկապարտեզ, որը բացառիկ է իր կենսագործունեությամբ և շատ սերունդների կյանքում անգնահատելի դեր է կատարել։ Մանկապարտեզը ղեկավարել են Ե.Նիկողոսյանը, Ա.Մանուկյանը, Լ.Մատինյանը:
 
Մանկապարտեզը մշտապես գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի և Երևանի քաղաքապետարանի ուշադրության և հոգածության ներքո։ Հաստատություն հաճախում են 2-ից 6 տարեկան երեխաներ: Մանկապարտեզում առկա են 24-ժամյա աշխատակարգով գործող խմբեր:
 
2010-2011 թթ. <<ՀԱՅԱՍՏԱՆ>> համահայկական հիմնադրամի կողմից մանկապարտեզը հիմնանորոգվել և կահավորվել է: Ընտրությունը պատահական չէր, որովհետև այս կրթօջախ հիմնականում հաճախում են բացառապես անապահով, ծնողազուրկ, անօթևան երեխաներ, այսինքն հասարակության խոցելի խավի երեխաները: Նրանց հասարակության լիարժեք անդամ դարձնելու, կյանքի լավ պայմաններ ստեղծելու միտումով էլ իր աջակցությունը ցուցաբերեց հիմնադրամը:
 
Մանկապարտեզի անձնակազմը հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների գեղագիտական դաստիարակությանը. կրթօջախում սաները հնարավորություն ունեն հաղորդակցվել պարարվեստի գաղտնիքներին: Տարվա ընթացքում կազմակերպվում են ցուցահանդեսներ, և բոլոր ցուցանմուշները սաների ձեռքի աշ-խատանքներ են։ Հաստատությունում ուսուցանվում են օտար լեզուներ: Մեծ տեղ է տրվում նաև սաների հանգստի ապահովմանը։ Կազմակերպվում են էքսկուրսիաներ կենդանաբանական, բուսաբանական այգիներ, ձիարշավարան, անց են կացվում մրցույթներ ինչպես մանկապարտեզի ներսում՝ խմբերի միջև, այնպես էլ այլ մանկապարտեզների հետ։ Կազմակերպվում են խաղահանդեսներ, բաց պարապունքներ, որոնց իրենց մասնակցությունն են բերում նաև սաների ծնողները։
 
Կրթօջախում իրականացվում է հայեցի դաստիարակություն, հայրենասիրական ոգին բարձր պահելու համար՝ նշվում են ազգային տոները, պատրաստվում են հանդեսներ, ցերեկույթներ, մշակութային միջոցառումներ։ Կրթօջախի սաները անմասն չեն նաև հոգևոր տոներից. ըստ կարգի նշվում են Հայ առաքելական եկեղեցու տոները` Սուրբ ծնունդ, Սուրբ զատիկ, Տյառնընդառաջ, Ծաղկազարդ։
 
Սերտացնելու համար ծնող-ուսուցիչ-տնօրեն կապը մշակվել է հատուկ կարգ. շաբաթը մեկ անգամ գործում է բաց դռների օր` սաների առօրյային, կենցաղային, ապրելակերպին, ուսումնական գործընթացային տեղեկացվելու համար, որն ավելի արդյունալի և նպատակային է դարձնում կրթօջախի գործունեությունը։ Տարին 2 անգամ կազմակերպվում են տնային այցելություններ, անց են կացվում սեմինարներ ծնողների հետ` <<Ի՞նչ է սթրեսը>>, <<Հոգեվնասվացք>>, <<Ճգնաժամային տարիք>>, <<Կարգապահություն ու պատիժ>> թեմաներով։
 
Կրթօջախը աչքի է ընկնում նաև սանիտարահիգիենիկ պայմաններով: Սաները շաբաթվա ընթացքում 2 անգամ լողանում են, կազմակերպվում է նրանց վարսահարդարումը, ամենուր գերազանց մաքրություն է։ Ճիշտ է կազմակերպված նաև սաների սննդակարգը։
 
Սաների համար հաջողվել է ստեղծել համարյա ընտանեկան պայմաններ, հատկապես նրանց` ովքեր գիշերում են կրթօջախում։ Այստեղ տիրում է փոխադարձ վստահության, հարգանքի, սիրո մթնոլորտ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 10.06.2011

    Հայաստան Համահայկական Հիմնադրամի անմիջական նվիրատվության միջոցներով վերանորոգվել է մանկապարտեզը: Վերանորոգման ընթացքին կարող եք ծանոթոնալ հետևյալ հղումով

    http://www.youtube.com/watch?v=D7vqjN6meBE