ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 81 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՇ. Կուրղինյան փողոց 11/5
  • phone+(374 10) 772 821
  • info_outline
    Խմբերի քանակը` 5
    Աշխատակազմ` 27
  • Բանկ՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 15700186317200100
ՏՆՕՐԵՆ՝ Շողիկ Մկրտումյան
Kindergarten Image

Երևանի համար 81 մանկապարտեզը (նախկինում թիվ 116 մսուր-մանկապարտեզը) գործում է 1988 թ.-ից։ Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար, հիմնադիր տնօրենն է եղել Զեմֆիրա Թորոսյանը։

 

Մանկապարտեզն ունի հրաշք այգի, խաղահրապարակներ յարաքանչյուր խմբի համար, ծաղկանոց՝ բազմերանգ ծաղիկներով, ունի կահավորված սպորտային և երաժշտական դահլիճներ: 2004 թ.-ին, ծնողների օգնությամբ, կառուցվել է լողավազան։ Նույն թվականից թիվ 81 մանկապարտեզը աշխատում է <<Առողջ մանուկ>> ծրագրով: Այս մանկական, մարզաառողջարարական, շտկողական համալիր ծրագրի հեղինակն է Արամ Սարգսյանը։

 

Մանկապարտեզն ունի մեթոդ. կաբինետ, որը հագեցված է բոլոր անհրաժեշտ դիդակտիկ նյութերով, գրականությամբ, պաստառներով։ Մեթոդ. կաբինետի հարստացման մեջ իր ներդրումն ունի բազմավաստակ մանկավարժ Սուսաննա Գաբրիելյանը։ Բոլոր երեխաները ընդգրկված են <<Առողջ մանուկ>> ծրագրի մեջ, քանի որ ֆիզիկական դաստիարակաթյունը առաջնահերթ է մանկապարտեզի համար:

 

Լրացացիչ կրթական ծրագրերը՝ լոգոպեդական, կիրառական արվեստ, շախմատ, անգլերեն լեզվի ուսուցումը, լրացնում են մանկապարտեզի աշխատանքը:

 

Մանկապարտեզի համար նոր շունչ էր «Ծնողական համալսարանի» ստեղծումը, որը նպատակ ունի կրթելու ծնողին որպես մանկավարժ (հրավիրվում են հայտնի մարդիկ՝ հոգեբան, մանկաբույժ, կենսաբան, մանկավարժներ)։

 

2009-2011 թթ. մանկապարտեզի շենքը հիմնավոր վերանորոգվել է, թարմացվել է գույքը, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, վերանորոգվել է ցանկապատը, փոխվեցլ են մուտքի դռները և այլն։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image