ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 144 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՆերքին Շենգավիթ 11-րդ փողոց
  • phone+(374 10) 484 217
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 30
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500605803258
ՏՆՕՐԵՆ՝ Վարդուհի Կարախանյան
Kindergarten Image

Երևանի համար 144 մանկապարտեզը (նախկինում համար 255 մսուր-մանկապարտեզ) սկսել է գործել 1970 թ.-ի մայիսի 12-ին՝ Երևանի կերամիկական իրերի կոմբինատին կողմից։ Մանկապարտեզի շենքը տիպային է, ունի գեղեցիկ բակ, երաժշտության և ֆիզկուլտուրայի դահլիճներ։ Մինչև 1992 թ. մանկապարտեզը գործարանային էր և ամբողջ ֆինանսական ծախսերը ստանում էր գործարանից։ Իսկ մեթոդական ցուցումներով ուղղորդվում էր շրջանի, քաղաքի և հանրապետական մեթոդ. կաբինետներից, որոնք ղեկավարվում էին ականավոր և հմուտ մանկավարժների կողմից։ 
 
2009 թ.-ին մանկապարեզն անցավ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, և տեղի ունեցան մի շարք փոփոխություններ ի նպաստ մանկապարտեզի։ Մասնակի ձևով վերանորոգվեց մանկապարտեզի տանիքը, կյանքի կոչվեցին մի շարք փակ սենյակներ, պետքարաններ, ապակեպատվեցին բոլոր կոտրված պատշգամբները, ավելացավ ֆիզ. հրահանգչի հաստիք, ֆիզկուլտուրայի պարապմունքները ավելի լավ կազմակերպելու համար՝ վերանորոգվեց մարզադահլիճը։ Բարեփոխումների շնորհիվ արձանագրվեց մանկապարտեզ հաճախող երեխաների քանակի աճ:
 
Մանկավարժական աշխատանքները ղեկավարվում են ժամանակակից մեթոդներով` հիմք ընդունելով պետական ծրագրերը, երեխաների տարիքն ու անհատականությունը։ Մանկապարտեզի մեթոդ. կաբինետը հարուստ է արդի մեթոդական ծրագրերով, գրականությամբ, ցուցումներով ու դիդակտիկ նյութերով։ Այստեղ անց են կացվում մանկավարժական խորհրդի նիստեր, մեթոդ ժամեր, սեմինարներ ու խորհրդատվություններ։