Մեզ արդեն օգնել են 11,213 մարդ 185,376,003 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 139 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՍ. Տարոնցու փողոց 28
  • phone+(374 10) 483 170
  • email139nuh@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Երեխաների քանակը` 239
    Աշխատակազմ` 34
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 881,500 դրամ
  • Օգտագործված գումար` 644,521 դրամ
  • Մնացորդ գումար՝ 236,979 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500685362253
ՏՆՕՐԵՆ՝ Աստղիկ Հարությունյան
Kindergarten Image

Երևանի համար 139 մանկապարտեզը գործում է 1964 թ.-ից։ Այն տիպային կառույց է` լայնարձակ ու հարմարավետ բակով: Հաստատությունը ունի ընդարձակ դահլիճ, որտեղ տեղի են ունենում ամենօրյա երաժշտական պարապմունքներն ու տոնական հանդեսները, մեթոդական աշխատասենյակ, որտեղ կազմակերպվում են մանկխորհներ, ծնողական հավաքներ, ունի բուժկետ, ուր երեխաներն անհրաժեշտության դեպքում ստանում են առաջին բուժօգնություն: Մանկապարտեզի ուշադրության կենտրոնում է խոհանոցը, որտեղ պատրաստվում է երեխայի բնականոն զարգացման համար անհրաժեշտ որակյալ սնունդ:
 
Մանկապարտեզի անձնակազմն ողջամտորեն և բարեխղճորեն է իրականացնում իր պարտականությունները, ապահովելով երեխայի կյանքի, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումը, նրա ինտելեկտուալ, ֆիզիկական և անհատական զարգացումը, երեխաի զարգացման շեղումների շտկողական աշխատանքների իրականացումը, երեխայի ստեղծագործական ընդունակությունների, հետաքրքրությունների զարգացումը, ցուցաբերելով անհատական մոտեցում` երեխայի զարգացման առանձնահատկությունների հաշվառմամբ, հոգալով երեխայի հուզական բարենպաստության համար։ Այստեղ երեխային հարգում են որպես ինքուրույն անհատականություն։ 
 
Մանկապարտեզի լավ ու բարի ավանդույթները, համալրելով ժամանակակից մոտեցումներով ու մեթոդներով, կրթության ու դաստիարակության արդի սկզբունքներով ու դրույթներով, Երևանի քաղաքապետարանի կողմից ուղղորդված որոշումներով, ամբողջական են դարձնում մանկապարտեզի գործունեությունը։ Հաստատությունում կարևորվում է մայրենի լեզվի ճիշտ և գրական ուսուցումը, զուգահեռ տարվում է օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) տարրական գիտելիքների լրացուցիչ գործընթաց։ Բարձր հիմքերի վրա է դրված նաև ֆիզիկական դաստիարակությունը, որն անհրաժեշտ է երեխայի առողջության համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Անհրաժեշտ է բարեկարգել բակը:

  2. Մանկապարտեզն ունի բակի ցանկապատի բարեկարգման, տաղավարների, խաղային միջոցների համալրման, ոռոգման ցանցի վերանորոգման կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 29.05.2018

    Ստացված նվիրատվությունից 27 500 դրամով հոգացվել են կոմունալ վճարի ծախսեր:

  • 06.10.2015

    Ստացված նվիրատվությունից 265 000 դրամով ձեռք է բերվել օդորակիչ:

  • 18.06.2013

    Ստացված նվիրատվությունից 144 500 դրամ ծախսվել է սինթեզատոր գնելու համար: 

  • 18.06.2012

    Ստացված նվիրատվությունից 240 000 դրամ ծախսվել է սառնարան ձեռք բերելու համար: