ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 36 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԳ. Բաշինջաղյան փողոց 2-րդ նրբանցք 14
  • phone+(374 10) 340 274
  • emaila.hayrapetyan15@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 9
    Աշխատակազմ` 39
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500815417754
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Սեդա Հարությունյան
Kindergarten Image

Ասում են, երեխաները կյանքի ծաղիկներն են: Նրանք ջերմության, սիրո, ուշադրության ու հոգատարության կարիք ունեն և միևնույն ժամանակ այդ սիրո ու ջերմության անսպառ աղբյուրներն են: Ծաղիկների նման նուրբ ու քնքուշ այս էակներին բարենպաստ միջավայր է պետք աճելու, հասունանալու և ծաղկելու համար: Երևանի համար 36 մանկապարտեզը (նախկինում` համար 108 մ/մանկապարտեզ) այդ բարենպաստ միջավայրը ստեղծել է իր սաների համար: 

 

Մանկապարտեզը գործում է 1972 թ.-ի սեպտեմբերից: Հաստատությունը բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով և գովասանագրերով, կրթել և դաստիարակել է բազմաթիվ սաներ: Մանկապարտեզում զարգացնող միջավայրի ստեղծմանը մասնակցել են մանկապարտեզի աշխատակազմի բոլոր անդամները:

 

Ֆիզիկական դաստիարակությունը մանկապարտեզի ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է և դրված է ամուր հիմքերի վրա: Մարզադահլիճը կահավորված է անհրաժեշտ գույքով: Իսկ գեղեցիկ և լուսավոր երաժշտական դահլիճում անցկացվող յուրաքանչյուր միջոցառում անմոռանալի և տպավորիչ հիշողություն է դառնում երեխաների համար:

 

Մանկապարտեզում գործում են անգլերենի և ռուսերենի լրացուցիչ կրթական ծրագրեր:

 

Կարևորվել է նաև մանկապարտեզում հիգիենիկ բարենպաստ պայմանների ստեղծումը: Մաքուր լուսավոր խմբասենյակները հարուստ են դիդակտիկ նյութերով և զարգացնող խաղերով: Այստեղ երեխաների առջև բացվում է բազմաթիվ անհայտներով՝ դեռևս փոքրիկին անծանոթ աշխարհի դուռը, որտեղ օգնում են երեխաներին կողմնորոշվել այդ աշխարհում, ճանաչել ու սիրել այն:

 

Երևանի համար 36 մանկապարտեզը համարվում է կերպարվեստի մեթոդական կենտրոն: 2002 թ.-ից այն ընդգրկվել է 3-ից 6 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների համար ՍՈՐՈՍ հիմնադրամի կողմից ստեղծված <<Քայլ առ քայլ>> ծրագրում:

 

Նախադպրոցական տարիքի երեխաների կրթական արդյունավետ ծրագրի անհրաժեշտ մասն է նաև կազմում մանկապարտեզի և ընտանիքների փոխհարաբերության հիմքում ընկած համագործակցությունը: Մանկապարտեզ-ընտանիք կապը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Ամենամյա ծնողական կրթական ժողովները օգնում են պլանավորել և կազմակերպել ծնողների համար պարապմունքներ, որոնք նրանց տալիս են համապատասխան գիտելիքներ և հմտություններ ապահովելու իրենց երեխաների խնամքը, դաստիարակությունն ու համակողմանի զարգացումը նաև տանը:

 

2014 թ.-ին Համաշխարհային բանկի և քաղաքապետարանի ներդրումների հաշվին ԾԻԳ-ի միջոցով ամբողջությամբ վերանորոգվել 1 խմբասենյակ: Մասնակիորեն վերանորոգվել է խոհանոցը, սննդամթերքի պահեստները, լվացքատունը, մսուրային խումբը, խմբասենյակները և սանհանգույցները: Երևանի քաղաքապետի կողմից պարբերաբար նորացվում է գույքը և էլեկտրական սարքավորումները: 2015 թ.-ին ամբողջովին վերանորոգվել է տանիքը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image