ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 40 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԿ. Հալաբյան փողոց 33
  • phone+(374 10) 391 450
  • emailh40nuh@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Աշխատակազմ` 25
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500980248502
ՏՆՕՐԵՆ՝ Աննա Հարությունյան
Kindergarten Image

Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո գործում է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզը։ Հաստատությունը հիմնադրվել է 1963 թ.-ին Շահումյանի շրջանի թիվ 188 մսուր-մանկապարտեզ՚ անվանումով։ Մանկապարտեզի հիմնադիր տնօրենն է եղել Սիրանուշ Ալեքսանյանը, ով 40 տարի շարունակ ղեկավարել է հաստատությունը մեծ նվիրվածությամբ ու սիրով։ 

 

1970-ականներին մանկապարտեզը եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային մանկապարտեզը, որտեղ ուսանողներն անցկացրել են իրենց ուսումնական պրակտիկան դասախոսներ Արաքսյա Հունանյանի, Ռիմա Առաքելյանի, Լենա Մանուկյանի ղեկավարությամբ։1980-ական թվականներին մանկապարտեզը համարվում էր զբոսաշրջիկների հաճախման վայր։ Մանկապարտեզ էին այցելում Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների պատվիրակությունները, որոնք իրենց գոհունակությունն էին արտահայտում և հուշագրեր թողնում մանկապարտեզի հուշատետրում։ 

 

1988 թ.-ին տնօրեն Սիրանուշ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հիմք դրվեց նոր մասնաշենքի կառուցմանը, որտեղ տեղակայված է մեծ սպորտային դահլիճ` կահավորված սպորտային անհրաժեշտ պարագաներով։ Առ այսօր դահլիճում անցկացվում են բազմաթիվ սպորտային մրցույթներ, միաժամանակ իրականացվում է երեխաների ֆիզիկական դաստիարակությունը։ Դահլիճը բավականին ընդարձակ է, լուսավոր, և չնայած, որ մասնակիորեն վերանորոգվել է, այնուամենայնիվ, ներկայումս ունի կապիտալ վերանորոգման կարիք։

 

Նոր մասնաշենքի առաջին հարկում գործում է նաև փակ լողավազանը, որը 1988-ականներին գործել է լիարժեք. շահագործվել են նաև լոգարանները, սակայն այս տարիների ընթացքում շարքից լիովին դուրս է եկել տաք ջուր ապահովող համակարգը։ Ուստի լողավազանը գործում է միայն ամռան ամիսներին, և այստեղ կազմակերպվում են երեխաների կոփիչ միջոցառումները։

 

Մանկապարտեզի շենքը տիպային է, նախատեսված է 200 երեխայի համար, և շենքի պայմանները համապատասխանում են երեխաների կրթության և առողջության պահպանման կանոններին։

 

2003 թ.-ից մանկապարտեզը ղեկավարում է Աննա Հարությունյանը` հավատարիմ մնալով հին ավանդույթներին և միաժամանակ ողջունելով ուսումնադաստիարակչական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մի շարք նորարարական մոտեցումներ։ Այսօր իրականացվող փորձի փոխանակման ծրագրերը երիտասարդ և փորձառու մանկավարժների միջև ուսումնադաստիարակչական աշխատանքները դարձնում են առավել արդյունավետ և որակյալ։

 

2002 թ.-ից մանկապարտեզում իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի <<Քայլ առ քայլ>> ծրագիրը, որի շրջանակներում մանկավարժները վերապատրաստվել են և մանկապարտեզ չհաճախող երեխաների ծնողների համար ամեն ամիս իրականացնում են հատուկ սեմինար-պարապմունքներ՝ փորձելով նրանց նույնպես ներգրավել մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքներին։ 2004 թ.-ին <<Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ ՄԲԿ>>-ի հետ համատեղ իրականացվել է <<Ներառական Ուսուցման Ծրագիրը>>:

 
Ուսումնադաստիարակչական աշխատանքներն անցկացվում են Կրթության նախարարության կողմից հաստատված նոր ծրագրերով, մեթոդական ուղեցույցներով, ըստ չափորոշիչների հաշվի են առնված զարգացման հիմնական ոլորտները։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում մանկապարտեզում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ` <<Գիտունիկ>>, <<ՙԾիծաղի և հումորի օր>>, <<Շաշկիի մրցույթ>>, <<Սպորտլանդիա>>, <<Երեխաների պաշպանության օր>>,<<Գիտելիքի օր>>, <<Ոսկե աշուն>>, <<Ամանոր>> և այլն։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image