ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 83 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՀԱԹ Բ-3, Անդրանիկի 97
  • phone+(374 10) 747 936
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Աշխատակազմ` 29
  • Բանկ՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 247423314829000
ՏՆՕՐԵՆ՝ Գայանե Մելյան
Kindergarten Image

Երևանի համար 83 մանկապարտեզը (նախկինում թիվ 167 մանկապարտեզ) հիմնադրվել է 1987 թ.-ին։ Մանկապարտեզի առաջին տնօրենն եղել է Ռիմա Սարգսյանը։

Վերջին տարիներին մանկապարտեզում կատարվել են մի շարք բարեփոխումներ. վերանորոգվել է մանկապարտեզի սպորտային դահլիճը, մուտքը, մասնակիորեն վերանորոգվել են խմբասենյակները։ Վարչական շրջանի աջակցությամբ կապիտալ վերանորոգվել է մեկ խմբասենյակ, մանկապարտեզի տարածքում տեղադրվել են խաղային համալիր, տաղավարներ և մի շարք խաղեր։

Մանկապարտեզի մանկավարժական կազմն առաջնորդվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության մշակած կրթական համալիր ծրագրով։ Այս մանկապարտեզում բովանդակալից և հետաքրքիր է անցկացվում երեխաների առօրյան, քանի որ նրանց հետ են աշխատում իրեց գործը լավ իմացող հմուտ մանկավարժներ: Տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ է։ 
 
Մանկապարտեզի սաները ունենում են հանդիպումներ կրթության և դաստիարակության ոլորտի տարբեր հայտնի մարդկանց հետ՝ կոմպոզիտորների, դերասանների և մշակութային այլ գործիչների հետ:

Մանկապարտեզից երեխաները դպրոց են գնում գիտելիքների մեծ պաշարով՝ մայրենի և օտար լեզուների իմացությամբ: Մատուցվող լրացուցիչ կրթական ծառայություններն են անգլերեն և ռուսաց լեզուների պարապմունքները: Ավագ խմբերում ուշադրություն է դարձվում երեխաների կապակցված խոսքի ձևավորմանը, բարեկիրթ դաստիարակությանը: Մանկապարտեզում բարձր մակարդակով անց են կացվում տարբեր միջոցառումներ` սպորտլանդիաներ, հանդեսներ, բաց պարապմունքներ...

Մանկապարտեզն ունի մարզադահլիճ, որտեղ առկա են մարմնամարզական ներքնակ, շվեդական պատ, գնդակներ, օղակներ, ցատկապարաններ, թունելային պարկեր: Ունի նաև երաժշտական դահլիճ՝ ապահովված դաշնամուրով և երաժշտական կենտրոնով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image