Մեզ արդեն օգնել են 11,213 մարդ 185,376,003 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 82 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԶորավար Անդրանիկի թաղամաս
  • phone+(374 10) 738 171
  • email82mankapartez@bk.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Երեխաների քանակը` 128
    Աշխատակազմ` 20
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 625,000 դրամ
  • Օգտագործված գումար` 512,000 դրամ
  • Մնացորդ գումար՝ 113,000 դրամ
  • Բանկ՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 1510005128310300
ՏՆՕՐԵՆ՝ Լալա Հարությունյան
Kindergarten Image

Երևանի համար 82 մանկապարտեզը (նախկինում 117 մսուր-մանկապարտեզը) հիմնադրվել է 1986թ.-ին: Հիմնադիր տնօրենն եղել է Անժելա Հարությունյանը: Մանկապարտեզի կառույցը տիպային է: Շենքը գազաֆիկացված է, շրջապատված մեծ խաղահրապարակով, որտեղ կան 2 մեծ տաղավարներ, հողատարածք և այգի:

 

Մանկապարտեզի աշխատակզամը առաջնորդվում է կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրով: Մանկապարտեզի մանկավարժական կազմն ունի համապատասխան մասնագիտական կրթություն և երեխաների հետ աշխատելու ստեղծագործական ձիրք:

 

Ըստ ծրագրային նյութերի տարվող աշխատանքը երեխաներին տալիս է համակողմանի զարգացում, համապատասխան գիտելիքներ` ավանդականը զուգորդելով ժամանակակիցի պահանջներին: Կարևորվում են հայեցի դաստիարակությունը, միջազգային մանկավարժական ձեռքբերումների և ուսուցման նոր ձևերի կիրառումը: Այդ իսկ պատճառով մանկապարտեզը համագործակցում է «Քայլ առ քայլ» ծրարգրի հետ:

 

Մանկապարտեզում առանձնակատուկ ուշադրություն է դարձվում ավանդական ծեսերին, հոգևոր և ժողովրդական տոներին: Մանկապարտեզում գեղեցիկ ավանդույթ են դարձել ծառատունկը պապիկների հետ, միջխմբային մրցույթների կազմակերպումը, հանդիպումը մանկագիրների հետ, տարվա բոլոր տոնակատարությունների անցկացումը: Մեծ տեղ է հատկացվում աշխատանքային դաստիարակությանը (օրիգամի, պապեմաշե և այլն):

 

Մանկապարեզն ունի երաժշտական պարապմունքների դահլիճ՝ համապատասխան գույքով, և մարզադահլիճ: Հաստատության լրացուցիչ կրթական ծառայություններն են` անգլերեն և ռուսաց լեզուների, դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցանումը: Ներառական կրթություն չի իրականացվում: Երկարօրյա խումբ առկա չէ:

 

Մանկապարտեզի գերխնդիրն է երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը, տրամաբաբական մտածողության խթանումը, լեզուների իմացությունը, սահուն անցման ապահովումը մանկապարտեզից դեպի դպրոց:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի հիմնանորոգման կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 30.01.2018

    Ստացված նվիրատվությամբ 115 000 դրամով ձեռք է բերվել մուտքի եվրոդուռ:

  • 28.06.2017

    Ստացված նվիրատվությամբ 115 000 դրամով ձեռք է բերվել մուտքի եվրոդուռ:

  • 06.12.2016

    Ստացված նվիրատվության 75000 դրամը ծախսվել է ոռոգման ցանցի մասնակի վերանորոգման համար:

  • 08.02.2016

    Ստացված նվիրատվությամբ 75 000 դրամով ձեռք է բերվել խմբասենյակի պահարան: