ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 42 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԿ. Հալաբյան փողոց 55
  • phone+(374 10) 341 141
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 40
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500978321483
info Իրականացվում է ներառական կրթություն
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Անի Բաղդասարյան
Kindergarten Image

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 57/5 հասցեում է գտնվում Երևանի համար 42 մանկապարտեզը (թիվ 198 մսուր-մանկապարտեզ): Մանկապարտեզը գործում է 1964 թ.-ից, երկու մասնաշենքով, 7 խմբասենյակներով, 1 դահլիճով, 1 ներառական կենտրոնով և 1 մեթոդաբանական կաբինետով, որը նաև ընտանեկան սենյակ է։
 
1964 թ.-ից մանկապարտեզը համարվել է հանրապետական մեթոդաբանական կաբինետի հենակետը, որը սպասարկել է ողջ հանրապետության նախադպրոցականներին` դառնալով փորձի փոխանակման կենտրոն։
 
1980 թ.-ից մանկապարտեզը համագործակցում է ՀՀ պետավտոտեսչության հետ` կարևորելով անվտանգ վարքագծի նշանակությունը նախադպրոցական տարիքում։ 
 
1998 թ.-ից մանկապարտեզը ներառվել է «Քայլ առ քայլ» կրթական ծրագրում, իսկ 2001 թ.-ից դարձել է մոդել-կենտրոն հանրապետության մասշտաբով։
 
2000 թ.-ից մանկապարտեզը «Վորլդ-Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ սկսեց ներառական ուսուցման ծրագիր, որն իրականացվում էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ Այդ տարիների ընթացքում դպրոց են հաճախել 100-ից ավելի հատուկ կարիքով երեխա։ Այժմ մանկապարտեզ է հաճախում 14 հատուկ կարիքով երեխա։ Ծնողները նույնպես ներառված են ուսումնադաստիարակչական աշխատանքներում։
 
Մանկապարտեզում անցկացվում են բազմաթիվ տոնակատարություններ, միջոցառումներ, որոնք դարձել են մանկապարտեզի առօրյայի մի մասը` զարգացնելով երեխաների մտավոր ունակությունները և գեղագիտական ճաշակը։ Այստեղ տիրում է յուրահատուկ մթնոլորտ` ջերմ ու համերաշխ, ինչպես ընտանիքում։ 
 
Հաստատությունում երկարօրյա խմբեր չկան, գործում են լրացուցիչ կրթական ծրագրեր՝ ռուսաց լեզու, անգլերեն լեզու և պար: Մանկապարտեզում առկա է երաժշտական պարապմունքների և սպորտի դահլիճ՝ համապատասխան գույքով:
 
Մանկապարտեզը տարիների ընթացքում արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, վկայականների` Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, Աջափնյակ թաղապետարանի, ՀՀ կրթության, գիտության նախարարության, «Վորլդ-Վիժոն» Հայաստան, ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից։
 
Մանկապարտեզը համագործակցում է նաև բուհական համակարգի` Խ. Աբովյանի, Հ. Աճառյանի անվան մանկավարժական համալսարանների, Մանկավարժական հումանիտար քոլեջի հետ, որոնց ուսանողներն իրենց պասիվ և ակտիվ պրակտիկան են անցկացնում մանկապարտեզում։
 
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մանկապարտեզը ձեռք է բերել նոր զգեստապահարաններ, մահճակալներ, մանկական սեղաններ և աթոռներ, սառնարան, սառցախցիկ, սալօջախ, մսաղաց:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image