ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 44 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՆազարբեկյան թաղամաս
  • phone+(374 10) 380 100
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 39
  • Բանկ՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 163028181317
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Անգին Խաչատրյան
Kindergarten Image

Երևանի համար 44 մանկապարտեզը (նախկինում` թիվ 233 մսուր-մանկապարտեզ) շահագործման է հանձնվել 1991թ.-ին։ Մանկապարտեզը տիպային է՝ նախատեսցած 12 խմբի` 240 երեխաների համար։ 
 
Մանկավարժներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ, նպաստում են նրանց քննադատական, վերլուծական ստեղծագործական մտածողության զարգացմանը՝ տարբեր տրամաբանական խաղերի միջոցով, որոնցից կարելի է առանձնացնել շաշկին: Մանկապարտեզը 2010 և 2015 թթ.-ին շաշկու մրցաշարում համայնքի մաշտաբով առաջին տեղն է գրավել:
 
Մանկապարտեզն ունի դիդակտիկ նյութերով և մեթոդական գրականությամբ հարուստ մեթոդ.կաբինետ, որտեղ ուսումնական ծրագրերը պարբերաբար վերանայվում են մանկավարժների կողմից:

Մանկապարտեզում հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների մեջ բնության հանդեպ սիրո և հարգանքի զգացմունքների սերմանմանը: Կրթօջախի ներսում ստեղծված է գողտրիկ կանաչապատ տարածք, որտեղ համարյա ամեն ծաղկի և թփի մոտ փակցված է իր անունը: Բակը նույնպես կանաչապատ է, տնկված են ծառեր:

Այստեղ կարևորվում է հայոց լեզվի անբասիր պահպանումը, երեխաների բանավոր խոսքի զարգացումը, ճանաչողական միջոցառումների կազմակերպումը: Հաճախ անց են կացվում ուսանելի և ճանաչողական միջոցառումներ, ցերեկույթներ, որոնցից են «Որտեղից են գալիս մեր արմատները», «Բնության տարերք», Պ.Սևակի «Մեր ծանոթները», «Աշուն», «Մեր գյուղը», թումանյանական օրերը: Կազմակերպվում են սպորտլանդիայի մրցույթներ՝ ծնողների և դաստիարակների մասնակցությամբ, էքսկուրսիաներ կենդանաբանական այգի, տիկնիկային թատրոն և այլն:

Հավելյալ կրթական ծառայություններից մանկապարտեզում գործում են անգլերեն և ռուսերեն լեզուների ուսուցանման դասընթացներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image