Մեզ արդեն օգնել են 11,213 մարդ 185,376,003 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 47 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԳ. Բաշինջաղյան փողոց 2-րդ նրբանցք
  • phone+(374 10) 342 520
  • info_outline
    Խմբերի քանակը` 10
    Երեխաների քանակը` 330
    Աշխատակազմ` 50
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 2,994,600 դրամ
  • Օգտագործված գումար` 2,090,814 դրամ
  • Մնացորդ գումար՝ 903,786 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 163028181606
ՏՆՕՐԵՆ՝ Գոհար Աշուղաթոյան
Kindergarten Image

Երևանի համար 47 մանկապարտեզն աշխատում է բարոյահոգեբանական առողջ և տրամադրող մթնոլորտում: Մանկապարտեզը ստեղծման պահից ղեկավարել են տնօրեններ` Ա.Գրիգորյանը, Լ.Հակոբյանը, Է.Հովհաննիսյանը, Ա. Գրիգորյանը, Գ.Աշուղ-Աթոյանը:

 

Մանկապարտեզում երեխաների կրթադաստիարակչական աշխատանքներով զբաղվում են հմուտ դաստիարակներ: Այստեղ անցկացվում են բազմաթիվ հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ, երեխանները մասնակցում են սպորտլանդյանների և ունեն բազմաթիվ ձեռքբերումներ: Բարձր հիմքերի վրա է դրված գեղագիտական դսատիարակությունը: Երեխաները փայլուն ձեռքբերումներ ունեն երգ-երաժշտության ասպարեզում: Ստեղծված են երգչախմբեր, որոնք համայնքային և հանրապետական բոլոր մրցույթներում արժանանում են մրցանակային տեղերի և պատվոգրերի: Մանկապարտեզում գործում է գիտակների խումբ: Բացի այդ կազմակերպվում է էքսկուրսիաներ դեպի տարբեր մշակույթային կենտրոններ:

 

Մանկապարտեզը աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրված պետական համալիր ծրագրով: Աչքի է ընկնում նաև նոր մեթոդների և վերապատրաստումների հանդեպ ունեցած իր վերաբերմունքով: Ունի մեթոդ. կաբինետ` ընդարձակ և լուսավոր, հարուստ մանկական և մեթոդական գրականություն: Այստեղ պարբերաբար անցենկացվում մեթոդամանկավարժական նիստեր, ընթերցվում են մեթոդական զեկուցումներ, մանկավարժական խորհրդի նիստեր:

 

Մանկապարտեզում գործում են լրացուցիչ կրթական ծառայություններ՝ հոգեբանի, անգլերենի և ռուսերենի: Մանկապարտզը համալրված է առարկայական դիդակտիկ նյութերով և տեխնիկայով: Կատարվում են փոխադարձ դասալսումներ, անցկացվում են բաց դասեր:

 

Մանկապարտեզն ունի հարմարավետ դիրքը, ընդարձակ պարսպապատ բակ, մարզադահլիճ` կահավորված համապատասխան մարզագույքով, երաժշտական պարապմունքների դահլիճ ՝ նույնպես համապատասխան գույքի առկայությամբ: Մանկապարտեզն ունի մաքուր, հարմարավետ և գեղեցիկ կահավորված խոհանոց:

 

2001 թ.-ից մանկապարտեզը հովանավորել են Տեր և Տիկին Հովսեփ և Զվարթ ՈՒզունյանները: Բարեգործությունը նրանց համար ներքին պահանջ է, կենսաձև: Նրանք ամեն տարի մի նոր անակնկալ են պարգևում մեր փոքրիկներին:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 12.01.2018

    Ստացված նվիրատվության 106600 դրամով  գնվել է վարագույր:

  • 17.08.2017

    Նվիրատվության 95000 դրամով ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ սարք:

  • 01.06.2017

    Ստացված նվիրատվության 80000 դրամով  գնվել է գորգ Լելյա Դե Լյուքս 3,5:

  • 31.05.2017

    Ստացված նվիրատվության 27000 դրամով  գնվել է վարագույր:

  • 18.04.2017

    Ստացված նվիրատվության 58900 դրամով գնվել է վարագույր և տիսմա:

  • 22.02.2017

    Ստացված նվիրատվությունից 82 159 դրամով ձեռք են բերվել պահեստամասեր:

  • 17.06.2016

    Ստացված նվիրատվությունից 35 000 դրամով ձեռք է բերվել վարագույր:

  • 22.04.2016

    Ստացված նվիրատվության 260000 դրամով  գնվել է օդակարգավորիչ:

  • 10.10.2015

    Ստացված նվիրատվության 45 540 դրամով ձեռք են բերվել փականներ:

  • 15.09.2015

    2015 թ.-ին Երևանի քաղաքապետարանն ապահովել է մանկապարտեզը անհրաժեշտ կոշտ գույքով:

  • 17.08.2015

    Ստացված նվիրատվության 166 100 դրամով ձեռք են բերվել վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքներ:

  • 09.06.2015

    Ստացված նվիրատվության 490 000 դրամով ձեռք են բերվել մետաղապլաստե պատուհան և ալյումինե դուռ:

  • 08.04.2015

    Ստացված նվիրատվությունից 32 000 դրամով ձեռք է բերվել կրակմարիչ:

  • 24.02.2015

    Ստացված նվիրատվությունից 177 515 դրամով ձեռք են բերվել վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքներ:

  • 24.05.2013

    Ստացված նվիրատվության 180 000 դրամով  ձեռք է բերվել տնային կինոթատրոն և 55 000 դրամով ստերեոհամակարգ, ուժեղացուցիչ, բարձրախոս:

  • 27.03.2012

    Ստացված նվիրատվության 142000 դրամով  գնվել է համակարգիչ:

  • 27.03.2012

    Ստացված նվիրատվության 58000 դրամով գնվել է մոնիտոր: