ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 84 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԳուսան Շերամի փողոց 15
  • phone+(374 10) 727 110
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 27
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16056025205001
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Ժաննա Ալեքսանյան
Kindergarten Image

Երևանի համար 84 մանկապարտեզը (նախկինում թիվ 169 համալիր-մանկապարտեզը) հիմնադրվել է 1980թ.-ին: Մանկապարտեզի առաջին տնօրենն եղել է Աիդա Լաթոյանը:

Մանկապարտեզում երեխաների յուրաքանչյուր օրն անցնում է ուրախ և հագեցած: Կազմակերպվում են միջխմբային օլիմպիադաներ, սպորտլանդիաներ, արշավ-էքսկուրսիաներ, նշվում են ազգային տոները, երեխաները ակտիվորեն մասնակցում են մանկապարտեզում անցկացվող կամ ընտրական դասընթացներին` տարիքային համապատասխան բաշխվածությամբ:
 
Այստեղ մեծ շուքով նշվում են նաև երեխաների կողմից շատ սիրված վաստակաշատ բանաստեղծ-մանկագիրների ծննդյան տոները (Երվանդ Պետրոսյանի 70-ամյակը, Յուրի Սահակյանի 70-ամյակը, Սուրեն Մուրադյանի 80-ամյակը):

Մանկապարտեզը հաճախ է վաստակել հաղթության դափնիներ ինչպես իր պատերի ներսում, այնպես էլ ավելի լայն շրջանակներում, օրինակ համայնքային մրցույթներում:

Այս ամենն իրականացնելու և հնարավորինս գերագույնին հասու լինելու առաջատար գրավականը կոլեկտիվի հավաքական ուժն է, քանի որ մանկապարտեզում բոլորը առաջնորդվում են «Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» հաղթանակող հիպոթեզով:

Մանկապարտեզը չունի երկարօրյա խումբ: Իրականացնում է լրացուցիչ կրթական ծառայություն՝ ռուսերեն և անգլերեն լեզուների ուսուցանում 4-5 և 5-6 տարեկանների համար:

Մանկապարտեզն ունի մարզադահլիճ՝ քիչ մարզագույքով, ունի նաև երաժշտական պարապունքների դահլիճ, որոշ անհրաժեշտ գույքի պակասով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image