ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 49 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՀ. Մելքումովի փողոց 16 թաղամաս
  • phone+(374 10) 346 532
  • info_outline
    Խմբերի քանակը` 9
    Աշխատակազմ` 40
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500370623706
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Աննա Կարապետյան
Kindergarten Image

1987 թ.-ի մայիսի 4-ին Երևան քաղաքի նորաստեղծ 16-րդ թաղամասում բացվեց համար 311 մսուր-մանկապարտեզը, այժմ Երևանի համար 49 մանկապարտեզը: Մանկապարտեզի տնօրեն նշանակվեց մանկավարժական բազում տարիների փորձ ունեցող Ալվարդ Գյուլամիրյանը, որն էլ իր հերթին իր շուրջը հավաքեց մասնագիտական փորձ ունեցող կադրերի:

 

Բացման օրվանից մանկապարտեզն իր կրթադաստիարակչական աշխատանքները կազմակերպում և անցկացնում է ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրերով: Մանկապարտեզն աչքի է ընկնում ուսումնադաստիարակչական բարձր առաջադիմությամբ:

 

Մանկապարտեզը արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և պարգևների: 1988 թ.-ի մայիսի 23-ին ֆիզկուլտուրայի և սպորտի Մաշտոցի շրջանային կոմիտեն պարգևատրել է մանկապարտեզի սաներին պատվոգրով` շրջանային սպարտակիադայում 4x100 մ հեծանվային էստաֆետայում առաջին տեղ գրավելու համար: 1998 թ.-ի հոկտեմբերի 28-ին ՀՀ Կրթության և Գիտությաան աշխատողների Աջափնյակի թաղապետարանի խորհուրդը պարգևատրել է մանկապարտեզի կոլեկտիվին նախադպրոցական հիմնարկների, շենքերի և բակերի գեղարվեստական ձևավորման ստուգատես մրցույթում հաղթող ճանաչվելու համար: 2002 թ.-ի հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, Երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունը պարգևատրել է մանկապարտեզի թիմին երեխաների պաշտպանության օրվան նվիրված մարզամշակութային տոնահանդեսին ակտիվորեն մասնակցելու համար: 2004 թ.-ին Աջափնյակ թաղապետարանի Կրթության բաժինը պարգևատրել է մանկապարտեզի կոլեկտիվին «Գարուն 2004» մրցույթ փառատոնում մրցանակային փուլին մասնակցելու և «Ոսկե Փյունիկ» բարձրագույն պարգևին արժանանալու համար:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image