ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 85 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԾովակալ Իսակովի պողոտա 50/6
  • phone+(374 10) 735 312
  • info_outline
    Խմբերի քանակը` 3
    Աշխատակազմ` 15
  • Բանկ՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 2474233142900010
ՏՆՕՐԵՆ՝ Անուշ Հովհաննիսյան
Kindergarten Image

Երևանի համար 85 մանկապարտեզը (նախկինում թիվ 212 մանկապարտեզ), նախագծով 6-խմբանի տիպային կառույց, հիմնադրվել է 1983 թ.-ի սեպտեմբերի 13-ին և հանդիսացել է ԱԷԿՀ ԳՀՀ-ի Երևանի մասնաճյուղի մանկապարտեզ։

1983-1988 թթ. հաստատության տնօրենն է եղել Նադեժդա Յուզբաշյանը: 1992 թ.-ի հունվարի 4-ին հաստատությունն անցել է Շահումյանի շրջգործկոմի ենթակայության տակ, տնօրեն նշանակվել է Սուսաննա Սերոբյանը: 1995 թ.-ի մայսիսի 25-ից հաստատության ղեկավարումն իրականացրել է Անուշ Հովհաննիսյանը։

Մանկավարժական կազմն ունի պահանջվող մասնագիտական-մանկավարժական որակավորում, երկարամյա մանկավարժական աշխատանքային փորձ։

Հաստատությունում ստեղծված են մանուկների ներդաշնակ և բազմակողմանի զարգացման, ֆիզիկական, մտավոր, գեղագիտական դաստիարակության և ուսուցման, ինչպես նաև երեխաների կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ։

Խաղասենյակներն առանձնացված են ննջասենյակներից և ապահովված են լուսավորությամբ, հագեցած են դիտակտիկ բազմապիսի պարագաներով, խաղալիքներով։ Յուրաքանչյուր խումբ ունի իր առանձին սանհանգույցը և փոքրիկ խոհանոցը։

2009 թ.-ի սեպտեմբերին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և <<ԱՄ և ՍՄ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Մատինյանի հովանավորության շնորհիվ հաստատությունը գազիֆիկացվել է:

Հաստատությունը սերտորեն համագործակցում է ծնողների հետ։ Ծնողների համար կիրառվում են տեղեկատվության տարբեր միջոցներ` վահանակներ, հարցաթերթիկներ, բուկլետներ, թեմատիկ ցուցահանդեսներ, կազմակերպվում են նաև ընտանեկան այցելություններ, համատեղ միջոցառումներ՝ ազգային ծեսերին և տոներին նվիրված, թեմատիկ ցերեկույթներ, բաց պարապմունքներ։ Մանկապարտեզում գործում է նաև ծնողական խորհուրդ։ Ծնողները կանոնավոր կերպով հանդիպում են տնօրենի հետ և փոխանակում իրենց մտահոգությունները` դիտարկումները երեխաների հետաքրքրությունների, նախասիրությունների, ձեռքբերումների մասին։
 
Մանկապարտեզում ներառական կրթություն չի իրականացվում, չունի երկարօրյա խումբ, և չեն գործում լրացուցիչ կրթական ծրագրեր: Մանկապարտեզը չի համագործակցում ՀԿ-ների և ԲՀԿ-ների հետ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image