ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 111 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՆ. Մառի փողոց 1
  • phone+(374 10) 644 756
  • email111.mankapartez@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 5
    Աշխատակազմ` 29
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 2380023095120100
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Մարինե Գևորգյան
Kindergarten Image

Երևանի համար 111 մանկապարտեզը (նախկինում թիվ 271 մսուր-մանկապարտեզ) իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1974թ.-ի հունիսի 4-ին։ Մանկապարտեզի վարիչ է նշանակվել փորձառու մանկավարժ Սվետլանա Խաչատրյանը։ Մանկապարտեզը եղել է 12 խմբանոց` 280 երեխայի համար։ 1981թ. մարտի 17-ին մանկապարտեզի շենքը տրվել է համար 193 դպրոցին, և մանկապարտեզը տեղափոխվել է նոր մասնաշենք` 14 խմբով և 320 երեխա տեղով։
 
Մանկապարտեզը գույքավորվել է վարիչ Սվետլանա Խաչատրյանի կողմից, գույքի ճնշող մեծնամասնությունը ձեռք է բերվել Ռիգա քաղաքից։ Մանկապարտեզը գործել է 4 ռուսական, 10 հայկական խմբերով։ Մսուր-մանկապարտեզը ունեցել է բազմաթիվ կոնֆերանսներ, միջոցառումներ, հանդիպումներ հայրենական պատերազմի վետերանների հետ, մանկական գրողների հոբելյանական միջոցառումներ, տինիկային ներկայացումներ և այլն։ Մանկապարտեզն աչքի է ընկել իր գործունեությամբ և եղել Խորհրդային շրջանի լավագույն մանկապարտեզներից մեկը։
 
Մանկապարտեզի բուռն գործունեությունը և երեխաների թիվը կտրուկ նվազել է 90-ականների սկզբից, երբ Հայաստանը գտնվում էր ճգնաժամի մեջ և բնակչության զգալի արտահոսք էր տեղի ունենում։ Սակայն մանկապարտեզը պատվով դուրս է եկել ճգնաժամից` ոչ մի օր չունենալով աշխատանքային պարապուրդ։ Ճաշերը եփվել են գիշերը` 1 ժամ հոսանք ունենալու պայմաններում, խմբասենյակները տաքացվել են փայտե վառարաններով։
 
1997 թ-ին Սովետական շրջանի թիվ 271 մսուր-մանկապարտեզը անվանափոխվել է Նոր Նորք համայնքի թ. 16 մանկապարտեզ։ Մանկապարտեզը շարունակել է գործել բուռն առօրյայով` Սվետլանա Խաչատրյանի տնօրինությամբ։ Մանկապարտեզը մասնակցել է թաղապետարանի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին, փոռատոններին, սպորտլանդիաների, հեծանվավազքի մրցումներին և այլն։
 
2009 թ-ի օգոստոսին թիվ 16 մանկապարտեզը լիցենզավորվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։ Երևանի ավագանու N63-Ա որոշման համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի թիվ 16 մանկապարտեզն անվանափոխվեց՝ դառնալով Երևանի 111 նախադպրոցական ուսումնական հաստատություն:
 
Մանկապարտեզի անձնակազմը մեծ ուշադրություն է դարձվում հաստատության ուսումնամեթոդական և դաստիարակչական աշխատանքներին, բուժ. անձնակազմի համալիր միջոցառումներին, խնամքով և հոգածությամբ է վերաբերվում յուրաքանչյուր երեխային։
 

Մանկապարտեզն ունի երաժշտական պարապմունքների դահլիճ՝ համալրված համապատասխան գույքով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image