ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 59 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԴավթաշեն 2-րդ թ/մաս 7/1
  • phone+(374 10) 369 770
  • emailyerevan59@yandex.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 12
    Աշխատակազմ` 38
  • Բանկ՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 1510036537640200
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Անուշ Գևորգյան
Kindergarten Image

Երևանի համար 59 մանկապարտեզը գործել է 1988 թ.-ի ապրիլի 4-ից և կոչվել Մաշտոցի շրջանի թիվ 172 մսուր-մանկապարտեզ:

 

Կրթադաաստիարակչական գործունեությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորված նախադպրոցական կրթության համալիր ծրագրին համապատասխան: Մանկապարտեզում ներառական կրթություն չի իրականացվում: Երկարօրյա խմբեր չեն գօրծում: Մանկապարտեզում մեծ ուշադրություն է դարձվում սննդակարգին և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը:

 

Հաստատությունում իրականացվում են ուսումնադաստիարակչական աշխատանքներ, կազմակերպվում են բազում միջոցառումներ՝ նվիրված հայկական ավանդական տոներին, տարվա եղանակներին, մշտական բնույթ է կրում տարեվերջյան հանդեսը, ինչպես նաև կազմակերպվում են երեխաների աշխատանքների ցուցադրություններ, բաց պարապմունքներ, սպորտլանդիաներ, որոնք նպաստում են երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Հաստատությունը իրականացնում է լրացուցիչ կրթական ծառայություններ` անգլերեն և ռուսերեն լեզուների ուսուցում, պարուսուցում:

 

Մանկապարտեզն ունի մարզադահլիճ, որտեղ առկա են երեխաների ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույք և պարագաներ: Ունի նաև երաժշտական դահլիճ: Երաժշտության դաստիարակների շնորհիվ մանկապարտեզում ապահովվում է երաժշտական բարձր մակարդակը: Երաժշտության դաստիարակները ջանք ու եռանդ չեն խնայում երեխաների մեջ ճիշտ երաժշտական ճաշակ ձևավորելու գործում: Հաստատությունն ունի գեղեցիկ կանաչապատ բակ՝ տաղավարներով, դեկորատիվ ծառերով, ծաղկանոցով:

 

Երեխաների կրթության իրականացման գործում մեծ դեր է կատարում ծնող-դաստիարակ-մանկապարտեզ օղակը: Ծնողների հետ համագործակցությունը վաղ մանկական և նախադպրոցական տարիքի երեխաների կրթական արդյունավետ ծրագրի անհրաժեշտ մասն է կազմում:

 

Վերջին տարիների ընթացքում նախադպրոցական հաստատությունը Երևանի քաղաքապետարանի կողմից համալրվել է նոր գույքով և կենցաղային տեխնիկայով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image