ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 23 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՎրացական փողոց 19
  • phone+(374 10) 236 170
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 34
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16040076919801
ՏՆՕՐԵՆ՝ Աստղիկ Հովիկյան
Kindergarten Image

Երևանի թիվ 23 մանկապարտեզը հիմնադրվել է 1929 թ.-ին պետական միջոցներով և հայրենիք ներգաղթած արաբկիրահայերի անմիջական մասնակցությամբ ու օգնությամբ։

 

1975 թ.-ին հին մանկապարտեզի տեղում կառուցվեց մանկապարտեզի նոր շենքը՝ տիպային նախագծով, եռահարկ, գեղեցիկ բակով ու տարածքով։ Մանկապարտեզի նոր մասնաշենքի նախագծման, կառուցման, բակի ծառապատման ու կանաչապատման  աշխատանքներին իր անխոնջ մասնակցությունն է ունեցել մանկապարտեզի երկարամյա տնօրեն տիկին Հաջիվարդ Շաբոյանը, որի անունով էլ տևական ժամանակ մանկապարտեզը կրել է «Վարդ» անվանումը։ Նրանից հետո մանկապարտեզի տնօրինությունը ստանձնել է Լաուրա Հայրապետյանը։

 

1997 թ.-ի Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ  մանկապարտեզին տրվեց «Արաբկիր» անվանումը`ի պատիվ մանկապարտեզի կառուցմանը օգնած և աջակցած արաբկիրցիների։

 

Մանկապարտեզում արվում է առավելագույնը մանուկների առօրյան լիարժեք ու հագեցած անցկացնելու, երեխաների առողջության պահպանման, կյանքի անվտանգության ապահովման, խնամքի ու դաստիարակության կազմակերպման ուղղությամբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image