Մեզ արդեն օգնել են 11,213 մարդ 185,376,003 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 25 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԱ. Շիրվանզադեի փողոց 5/1
  • phone+(374 10) 235 414
  • info_outline
    Խմբերի քանակը` 8
    Երեխաների քանակը` 287
    Աշխատակազմ` 40
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 902,700 դրամ
  • Օգտագործված գումար` 882,400 դրամ
  • Մնացորդ գումար՝ 20,300 դրամ
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16040076857001
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Ինգա Խաչատուրովա
Kindergarten Image

Թիվ 25 մանկապարտեզը շահագործման է հանձնվել 1985 թ.-ին՝ 3 մասնաշենքով, երաժշտության և ֆիզկուլտուրայի առանձին դահլիճներով, ձևավորված կանաչապատ բակով։

 

Մանկապարտեզի 1-ին տնօրենն է եղել Լենա Նարինյանը։

 

Հին հայկական ավանդույթները մանկապարտեզի պատմության մեջ մեծ տեղ են գրավում, իսկ գործող ցուցահանդեսը` ձեռքի աշխատանքներով, հայկական կոլորիտով գրավել է բազմաթիվ հյուրերի ուշադրությունը։ Այդ բոլորը ստեղծվել է աշխատողների, ծնողների և սաների ուժերով:

 

Մանկապարտեզում գործում է «Երիտասարդ մայրերի ակումբ», որի նպատակն է երիտասարդ մայրերին ավելի սերտ ծանոթացնել մանկապարտեզի առօրյաին, օգնել նրանց երեխաների դաստիարակության գործում։

 

Մանկապարտեզի երաժշտության դաստիարակ Նարինե Սահակյանը 2011 թ.-ին հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում:

 


Մանկապարտեզը բարեկամական կապեր ունի 174/46 ՊՍԱԳ-ի (Պահպանման Սպասարկման Ապահովման Գունդ) հետ:

 

2015-2016թթ.-ին մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է :

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի շենքի արտաքին նորոգման, բակի ցանկապատի, դարպասների վերանորոգման և գեղեցիկ խաղահրապարակների, գեղեցիկ նոր գույքի կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 29.12.2017

    Ստացված նվիրատվության գումարով 2014-2017 թթ. ընթացքում ձեռք է բերվել օդորակիչ, ջեռուցման կաթսայի պլատա  (2 հատ), կատարվել է կոմունալ ծառայության վճար:

  • 14.09.2015

    Մանկապարտեզի գույքը մասնակի թարմացում: