ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 24 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԳ. Ղափանցյան փողոց 12/3
  • phone+(374 10) 231 854
  • info_outline
    Խմբերի քանակը` 2
    Աշխատակազմ` 15
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16040076992501
ՏՆՕՐԵՆ՝ Գոհար Գալստյան
Kindergarten Image

Երևան քաղաքի թիվ 24 մանկապարտեզը գտնվում է Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասում։

 

Մանկապարտեզը հիմնադրվել է 1933 թ.-ին Քանաքեռ ՀԷԿ-ի աշխատողների երեխաների համար, այժմյան թիվ 37 դպրոցի տեղում։ 1958թ. 26 Կոմիսարների անվան շրջանի ժողկրթբաժնի հ.1110 հրամանով ՀԷԿ-ի մանկապարտեզն անցել է ժողկրթբաժնի ենթակայությանը։ 1974 թ.-ին տեղափոխվել է այժմյան շենք, որը եղել է դպրոցի նախկին շենքը և գործում է մինչ օրս։

 

1997 թ.-ի դեկտեմբերի 29-ին ավագանու որոշմամբ մանկապարտեզն անվանակոչվեց թաղամասի բնակիչ, օդաչու, արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Հրայր Կիրակոսյանի անունով, ում ուղղաթիռը 1992թ.-ի սեպտեմբերի 29-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, թշնամիները պայթեցրել էին Շահումյանի երկնքում: Հրայր Կիրակոսյանը զոհվեց, երբ 31 տարեկան էր: Մանկապարտեզի կոլեկտիվը իր պարտքն է համարում միշտ հիշել նրա սխրանքը, և այն փոխանցել սերնդե-սերունդ՝ հենց այս վաղ տարիքից երեխաների մեջ դաստիարակելով հայրենասիրություն, ազգասիրություն, խիզախություն… Մանկապարտեզում ձևավորվել է ավանդույթ. ամեն տարի ավարտական խումբը տարեվերջյան հանդեսից հետո գնում է Եռաբլուր և իր հարգանքի տուրքն է մատուցում զոհվածներին:

 

Մանկապարտեզը վերջին անգամ հիմնավերանորոգվել է 1983թ.-ին։ Մասնակի վերանորոգվել է 2000թ.-ին Արաբկիրի թաղապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի օգնությամբ։ Մանկապարտեզն ունի 4460 քմ տարածք (հողամաս), որը նույնպես բարեկարգման անհրաժեշտություն ունի։ Չնայած շենքային ոչ բարվոք պայմաններին` մանկապարտեզի կոլեկտիվն իրականացնում է իր առջև դրված բոլոր խնդիրներն ու պահանջները, ամեն ինչ անում է, որ երեխաների առօրյան մանկապարտեզում անցնի հետաքրքիր և բովանդակալից։ Մանկապարտեզը մշտապես մասնակցել և մասնակցում է քաղաքում և վարչական շրջանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Տարվա ընթացքում կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, սպորտլանդիաներ, բաց պարապմունքներ և այլն։

 

Մանկապարտեզում ներառական կրթություն չի իրականացնում, երկարօրյա խմբեր չկան, ինչպես նաև չեն իրակակացվում լրացուցիչ կրթական ծրագրեր: Առկա է երաժշտական պարապմունքների դահլիճ, սակայն մանկապարտեզը չունի մարզադահլիճ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image