ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 28 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԿիևյան փողոց 5
  • phone+(374 10) 271 412
  • info_outline
    Խմբերի քանակը` 5
    Աշխատակազմ` 21
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 1640077102001
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Հեղինե Հովհաննիսյան
Kindergarten Image

Երևանի թիվ 28 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հիմնադրվելէ 1958 թվականին:

 

Գեղեցիկ ավանդույթներ ունեցող մի մանկապարտեզ է, որտեղ անցկացվող յուրաքանչյուր միջոցառում, տոնահանդես, ազգային տոներին նվիրված ցերեկույթ, մարզական խաղ ու զվարճություն խոր հետք են թողնում երեխայի դաստիարակության և զարգացման վրա։ Բարեխիղճ և նվիրված տնօրենի, աշխատակիցների շնորհիվ մանկապարտեզն իրականացնում է մանուկների կրթությունը և դաստիարակությունը: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակազմը կրթում և դաստիարակում է նախադպրոցական տարիքի երեխաներին:

 

Շենքը հարմարավետ է՝ լուսավոր խմբասենյակներով: Երևանի քաղաքապետարանի կողմից 2011թ.-ի հոկտեմբեր ամսին մանկապարտեզի շենքը ենթարկվել է հիմնանորոգման: Մանկապարտեզն ըստ նախագծի ունի մեկ դահլիճ՝ երաժշտության և ֆիզկուլտուրայի պարապմունքների անցկացման համար, սակայն կարիք կա սպորտային գույքի համալրման:

 

Մանկապարտեզը գործում է 5 խմբով: Հաստատությունում իրականացվում են լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ՝ անգլերեն, ռուսերեն, պար: Ներառական կրթություն մանկապարտեզում չի իրականացվում: Երկարօրյա խմբեր մանկապարտեզում չկան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image