ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 29 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԿոմիտասի պողոտա 30
  • phone+(374 10) 222 793
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Աշխատակազմ` 24
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16040076809101
face Առկա է կրտսեր առաջին խումբ(2-3 տարեկան երեխաների համար)
ՏՆՕՐԵՆ՝ Լուսինե Դարբինյան
Kindergarten Image

Երևանի թիվ 29 մանկապարտեզը՚ (նախկին Արաբկիր վարչական շրջանի թիվ 8 մսուր-մանկապարտեզ) գտնվում է Կոմիտասի պողոտա 30 բնակելի շենքի 1-ին հարկում։ Հաստատությունը հարմարեցված է, կառուցվել է 1962 թ.-ի հուլիսին:

 

Առաջին տնօրենը Հասմիկ Գևորգյանն էր, ով աշխատել է 1962 թ.-ի հուլիսի 23-ից մինչև 1969թ. հուլիսի 7-ը։ Երկրորդ տնօրենը` Գրետա Մնացականյանը, ով աշխատել է մինչև 1990 թ.-ի ապրիլի 9-ը։ Նրա օրոք մանկապարտեզում կատարվել են մասնակի վերանորոգումներ։ Երրորդ տնօրենը` Անահիտ Գևորգյանը աշխատել է 1990 թ.-ի ապրիլի 9-ից մինչև 2009 թ.-ի փետրվարի 27-ը։ Նրա տնօրինության տարիներին հիմնովին վերանորոգվել է ամբողջ մանկապարտեզը։

 

Մանկապարտեզի ընդհանուր մակերեսը կազմում է 458,8 քմ։ Ունի փոքրիկ բակային տարածք` երկու տաղավարներով և շարժախաղերով։ Կա մեկ գխավոր մուտք փողոցի և չորս մուտք դեպի խմբասենյակները` բակի կողմից։ Մանկապարտեզում չկա մարզադահլիճ: Առկա է երաժշտական պարապմունքների դահլիճ՝ համապատասխան գույքով:

 

Հաստատությունում աշխատում են դաստիարակներ, երաժշտության դաստիարակ, մեթոդիստ-հոգեբան, բուժքույր, ֆիզկուլտուրայի հրահանգիչ, որոնք ունեն մասնագիտական կրթություն։ Ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում է հայրենիքի նկատմամբ սիրո, ընտանիքի, ազգային ավանդույթների, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, հոգատար վերաբերմունքի ձևավորման և արմատավորման սկզբունքով։ Երեխաները ստանում են գիտելիքներ`ըստ իրենց տարիքային առանձնահատկությունների։ Ձեռք են բերում նկարելու, ծեփելու, կառուցելու, ստեղծագործելու ունակություններ։ Տարվա ընթացքում պարբերաբար անցկացվում են երաժշտական ուրախ հանդեսներ, սպորտլանդիաներ, բաց պարապմունքներ։ Երեխաները հնարավերություն ունեն նաև, ըստ ցանկության, հաճախելու լրացուցիչ վճարովի խնբակներ` պարի, անգլերենի և ռուսերենի։ Մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզ-ընտանիք կապի սերտացմանը։

 

Մանկապարտեզում ներառական կրթություն չի իրականացվում, նաև չկան երեկոյան խմբեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image