ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 34 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՔանաքեռի շրջանցիկ թունել
  • phone+(374 10) 280 656
  • info_outline
    Խմբերի քանակը` 2
    Աշխատակազմ` 12
  • Բանկ՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 16075002726200
ՏՆՕՐԵՆ՝ Սուսան Մկրտչյան
Kindergarten Image

Երևանի համար 34 մանկապարտեզը գործում է 1989 թ.-ից: Ժամանկաին հաստատությունը անվանվել է թիվ 208 մսուր-մանկապարտեզ, որի տնօրենը եղել է Լենա Ղազարյանը։ 2000 թ.-ին Լենա Ղազարյանին փոխարինեց Սուսաննա Կոլյայի Մկրտչյանը: 2006 թ.-ին մանկապարտեզը անվանափոխվեց Արաբկիր թաղային համայնքի թիվ 13 մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն: 2010 թ.-ին մանկապարտեզը նորից վերանվանեց, այս անգամ՝ Երևանի 34 ՆՈՒՀ:

 

Մանկապարտեզում աշխատում է բանիմաց և փորձված մանկավարժական անձնակազմ, որն մեծ ուշադրություն էր դարձնում երեխաների հայեցի կրթմանն ու դաստիարակությանը։ Ստեղծված են դաստիարակ-երեխա նոր փոխհարաբերություններ։

 

2000 թ.-ին մանկապարտեզին ձեռք մեկնեց Տորոնտոյի հայ համայնքի <<Հայաստանի նորածինների կաթի օգնության մարմին>> հանձնախումբը։ Նրանց կողմից կատարվեց շենքի մասնակի վերանորոգումներ, ստեղծվեց լոկալ ջեռուցման համակարգ, տրամադրվեց գումար մանկապարտեզի որոշ առաջնահերթ խնդիրները լուծելու համար։


2007 թ.-ին մանկապարտեզը համագործակցել է Տաթև-95 հոգեբանական կենտրոնի հետ։ Մեկ ամսվա ընթացքում կենտրոնի աշխատակիցները աշխատել են մանկապարտեզի աշխատակազմի և ծնողական կոլեկտիվի անդամների հետ. նպատակն էր՝ դաստիարակության ճիշտ կազմակերպման համար հոգեբանական գործոնների կարևորումը։ Այս հանդիպման բարի հետևանքն էլ եղավ այն, որ նրանք դարձան միջնորդ ծանոթանալու տեր և տիկին Գյալիչյանների հետ (Հայաստանի բարեկամներ բարեգործական կազմակերպություն)։ 
Եվ 2007 թ.-ին մանկապարտեզը ամբողջության հիմնանորոգվեց բարերարների կողմից։ Բոլոր խմբասենյակները կահավորվեց նոր գույքով, նախկին վարագույները փոխվեցին շերտավարագույրներով, նախկին պատուհանների և դռների փոխարեն տեղադրվեցին եվրոդռներ և եվրոպատուհաններ։ Փոխվեց ամբողջ խոհանոցային սպասքը։ Մանկապարտեզին նվիրեցին սառնարան և մի քանի այլ անհրաժեշտ պարագաներ։ Վերանորոգվեց և բարեկարգվեց բակային տարածքը։ Փոխվեցին անկողնային պարագաները։ 

 

Մանկապարտեզում դրված յուրաքանչյուր խնդիր իրականացվել է բարեխղճորեն, ուժ ու եռանդ չխնայելով երեխաների համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image