ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 76 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՐաֆֆու 85/5
  • phone+(374 10) 721 110
  • emailmankapartez-76@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 5
    Աշխատակազմ` 27
  • Բանկ՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 2474233154790010
ՏՆՕՐԵՆ՝ Նուրիցա Շահբազյան
Kindergarten Image

Երևանի թիվ 76 մանկապարտեզի հիմնադիրն է եղել Լենա Արամի Մակիչյանը (1983-1997թթ.)։

Մանկապարտեզն ունի 0.814332 հա հողատարածք և 3851,9 ք.մ մակերեսով շինություն։ Կառույցը կազմված է 4 մասնաշենքերից: Հաստատության բակում տեղադրված են գույնզգույն տաղավարներ, կա ծաղկանոց և երեխաների զբաղմունքի համար նախատեսված առանձին խաղային հատվածներ։ Տնօրենի նախաձեռնությամբ բակում գծվել են ճանապարհատրանսպորտային որոշ նշաններ` երեխաներին երթևեկության կանոնները սովորեցնելու նպատակով։

Մանկապարտեզն ունի մարզադահլիճ և երաժշտական պարապմունքների դահլիճ՝ իրենց համապատասխան գույքով: Մարզադահլիճը լիովին ծառայում է իր նպատակին. երեխաները մարզվում են, առույգանում և ֆիզիկապես կոփվում: Երաժշտական պարապմունքների դահլիճում կազմակերպվում են ծիսակատարություններ և տարբեր թեմաներով ուսուցողական, դաստիարակչական և հայրենասիրական միջոցառումներ:

Մանկապարտեզում իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագրեր՝ պար, կիրառական արվեստ, անգլերեն, ռուսերեն: Երկարօրյա խմբեր չեն գործում: Ներառական կրթություն չի իրականացվում:

Մանկապարտեզի խոհանոցը իր պահեստամասով առանձնանում է հատուկ մաքրությամբ և կոկիկությամբ։ Պահեստում ամեն ինչ հարկին դասավորված է։ Խոհանոցի կարգախոսն է «Ճիշտ սնունդը՝ առողջության գրավականն է»։

Խոհանոցից ոչ պակաս մաքրություն է տիրում խմբասենյակներում` բաղկացած խաղասենյակից, ննջասենյակից, խոհանոցից, սանհանգույցից, պահեստամասից և միջանցքից։ Խմբասենյակները մաքուր են, որոշները՝ կապիտալ վերանորոգված:

Հաստատությունում կա նաև ընդհանուր սանհանգույց, բուժկետ և կաթսայատուն, որի միջոցով ջեռուցվում է մանկապարտեզը։

Մանկապարտեզի կարգախոսն է «Դաստիարակել առողջ և կիրթ սերունդ»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image