Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՄ. Մաշտոցի պողոտա 21
  • phone+(374 10) 531 503
  • emailh2nuhhoak@gmail.com
  • info_outline
    Խմբերի քանակը` 8
    Աշխատակազմ` 33
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 3,828,869 դրամ
  • Օգտագործված գումար` 2,565,244 դրամ
  • Մնացորդ գումար՝ 1,263,625 դրամ
  • Բանկ՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 1510035031670200
ՏՆՕՐԵՆ՝ Զարուհի Արզումանյան
Kindergarten Image

Երևան քաղաքի թիվ 2 մանկապարտեզը ստեղծվել է 1950 թվականին։

 

Մանկապարտեզի շինությունն առանձին եռահարկ կառույց է: Այն ունի կահավորված խմբասենյակներ և ննջասենյակներ, ունի 2 դահլիճ, որոնք օգտագործվում են ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար։

 

Խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող առարկայական միջավայր (խաղային կենտրոններ, նկարներ, մանր և խոշոր կառուցողական նյութեր, սեղանի խաղեր և այլն)։

 

Մանկապարտեզում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում։

 

Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։ Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև` սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ Այստեղ մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի բակային տարածքի բարեկարգման, խմբասենյակների և խմբերի խոհանոցային տարածքների վերանորոգման կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 04.09.2017

    Ստացված նվիրատվության 213000 դրամով գնվել է համակարգիչ, 235000 դրամով՝ 6 սեղան, 235000-ով՝ պահարաններ:

  • 10.11.2015

    Ստացված նվիրատվության միջոցով ձեռք են բերվել մանկապարտեզին անհրաժեշտ իրեր:

  • 27.03.2014

    2014 թվականին կատարվել է ՝ շենքի, շքամուտքի վերանորոգում, խմբասենյակի ջերմամեկուսացում, տաղավարի վերանորոգում, հովհարի կառուցում: