Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՍ. Վրացյան փողոց 80
  • phone+(374 10) 571 323
  • info_outline
    Խմբերի քանակը` 7
    Աշխատակազմ` 36
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 4,115,827 դրամ
  • Օգտագործված գումար` 2,726,098 դրամ
  • Մնացորդ գումար՝ 1,389,729 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ » ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500967311873
ՏՆՕՐԵՆ՝ Ժաննա Թադևոսյան
Kindergarten Image

Երևան քաղաքի թիվ 3 մանկապարտեզը ստեղծվել է 1988թ.-ին և համարվում է Կենտրոն համայնքի թիվ 19 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

 

Մանկապարտեզի շինությունն եռահարկ առանձին կառույց է, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ Մանկապարտեզում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։

 

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդիկաներով, որոնց դասակարգումը հիմնված է գիտելիքների ձեռքբերման աղբյուրների, խոսքային, դիտողական, գործնական աշխատանքների վրա։ Ուսուցումն իրականացվում է փոխներգործուն` խաղային, գործնական, ակտիվ, ժամանակակից մեթոդներով։ Կրթադաստիարակչական խնդիրներն իրականացնելու համար մեծ ուշադրություն է դարձվում երեխաների առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը։

 

Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ Այստեղ մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի Էլեկտրագծերի և ջրագծերի փոխարինման կարիք:

  2. Մանկապարտեզի դահլիճը, բակը անբարեկարգ են: Անհրաժեշտ է տեղադրել նոր տաղավարներ: 

  3. Մանկապարտեզն ունի մանրահատակի վերանորոգման, խմբասենյակների բարեկարգման խնդիր:

  4. Մանկապարտեզը կարիք ունի բակի բարեկարգման:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 11.04.2017

    Ստացված նվիրատվության շնորհիվ գնվել է լամինատ, շրիշակ, մուտքի դուռ:

  • 23.12.2016

    Ստացված նվիրատվության 167400 դրամով ձեռք է բերվել օդորակիչ:

  • 23.12.2016

    Մանկապարտեզում կատարվել է ընթացիկ նորոգում՝ նվիրատվության 192000 դրամով:

  • 23.12.2016

    Ստացված նվիրատվությունից 188100 դրամ ծախսվել է կախովի առաստաղ և տնտեսական ապրանքներ գնելու համար: 

  • 18.08.2015

    Ստացված նվիրատվությունից 340000 դրամ ծախսվել է շինանյութի ձեռքբերման և խոհանոցի վերանորոգման համար:

  • 20.07.2015

    Ստացված նվիրատվությունից 206.000 դրամ ծախսվել է տնտեսական ապրանքներ և ջրի բաքի ձեռքբերման համար և 125.000 դրամ` պատճենահանող սարք գնելու համար:

  • 02.04.2015

    Ստացված նվիրատվության 60000 դրամով ձեռք է բերվել գրասենյակային աթոռ: