Մեզ արդեն օգնել են 10,989 մարդ 431,335,407 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՍ. Օհանովի փողոց 45
  • phone+(374 10) 728 140
  • email89nuh@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 9
    Երեխաների քանակը` 288
    Աշխատակազմ` 31
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 4,106,400 դրամ
  • Օգտագործված գումար` 3,031,600 դրամ
  • Մնացորդ գումար՝ 1,074,800 դրամ
  • Բանկ՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 15700226748000100
ՏՆՕՐԵՆ՝ Քրիստինա Վարդանյան
Kindergarten Image

Երևան քաղաքի համար 89 մանկապարտեզը (նախկինում` համար 266 մսուր-մանկապարտեզ) հիմնադրվել է 1973 թվականին: Ժամանակին գտնվել է Շահումյանի շրջանում, իսկ այժմ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան Ա-2 թաղամասում` Օհանովի 45 հասցեում: 
 
Մանկապարտեզում կրթադասատիարակչական գործունեությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ-ի կողմից երաշխավորված նախադպրոցական կրթության համալիր ծրագրին համապատասխան: Ուսումնասիրելով ծնողների կողմից ներկայացված առաջարկները, հաշվի առնելով երեխաների ունակությունները և հետաքրքրությունները վաղ տարիքից բացահայտելու հանգամանքը՝ մանկապարտեզում մատուցվում են նաև լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ` անգլերեն, ռուսերեն լեզուների ուսուցում, պար և դեկորատիվ կիրառական արվեստ:
 
ՈՒսումնադաստիարակչական աշխատանքներից բացի, մանկապարտեզում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված հայկական ավանդական տոներին, տարվա եղանակներին, մշտական բնույթ է կրում տարեվրջյան հանդեսը, կազմակերպվում են նաև երեխաների աշխատանքների ցուցադրություններ, բաց պարապմունքներ, սպորտլանդիաներ, որոնք նպաստում են երեխաների կրթական և բարոյահոգեբանական զարգացմանը:
 
Այստեղ մշտական բնույթ է կրում երեխաների ֆիզիկական զարգացմանը նպաստող առավոտյան նախավարժանքը, կարևորվում է երաժշտական դաստիարակությունը՝ երեխաների մոտ ճիշտ երաժշտական ճաշակ ձևավորելու համար: Մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվում սննդակարգին և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը:
 
Մանկապարտեզում յուրաքանչյուր քայլ միտված է սաններին համապատասխան գիտելիքներ ու դաստիարակություն ապահովելուն:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի բակի ասֆալտապատման, ոռոգման ցանցի վերականգնման, սպորտային գույքի համալրման, հատակի վերանորոգման կարիք:

  2. Մանկապարտեզն ունի ոռոգման համակարգի խնդիր:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 06.12.2016

    Ստացված նվիրատվությունից 2288000 դրամ ծախսվել է խմբասենյակների համար վարագույրներ, դահլիճի աթոռներ, համակարգիչ, օդորակիչ, սկաներ, լվացարան, գորգեր, պահարանի բջջակներ և  ջրատաքացուցիչ ձեռք բերելու համար:

  • 12.10.2016

    Քաղաքապետարանի կողմից  2016թ. օգոստոսին մանկապարտեզը  հիմնովին վերանորոգվել է:

  • 18.12.2014

    Ստացված նվիրատվություններից 56900 դրամ ծախսվել է մանկական աթոռներ, եռահարկ մահճակալներ և վարագույրների գնելու համար:

  • 04.08.2014

    Ստացված նվիրատվություններից 167000 դրամի սահմանում մանկապարտեզում կատարվել է զուգարանակոնքերի տեղադրում: