Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onԳ. Լուսավորչի փողոց 15/1
  • phone+(374 10) 582 313
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Աշխատակազմ` 22
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 467,500 դրամ
  • Օգտագործված գումար` 425,263 դրամ
  • Մնացորդ գումար՝ 42,237 դրամ
  • Բանկ՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 24106028435301
ՏՆՕՐԵՆ՝ Արմինե Զոհրաբյան
Kindergarten Image

Երևան քաղաքի թիվ 4 մանկապարտեզը ստեղծվել է 1984թ.-ին և համարվում է Կենտրոն համայնքի թիվ 20 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը:

 

Հաստատության շինությունն առանձին երկհարկանի կառույց է, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ Մանկապարտեզը ունի 1 դահլիճ, որն օգտագործվում է ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար։ 

 

Մանկապարտեզում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Մանկապարտեզում  նշվում են բոլոր պետական տոները երեխաների մեջ սեր սերմանելով ազգային ավանդույթների, ընտանիքի և հայրենիքի նկատմամբ:

 

Ամենօրյա աշխատանքի արդյունքում ձևավորվել և ամրապնդվել է մանկապարտեզ-ծնող-մանկավարժ կապը, կրթական և դաստիարակչական գործի նկատմամբ պահանջկոտ մոտեցումը և մանկապարտեզի հագեցած ու հետաքրքիր առօրյան։ Պարբերաբար կազմակերպվում են ցերեկույթներ, տոնական հանդեսներ, նշվում են ազգային ավանդական ծեսերը: Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզը կարիք ունի բակում ոռոգման ջրի անցկացման, կանաչապատման և բարեկարգման:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 17.03.2015

    Ստացված նվիրատվությունից 348000 դրամ ծախսվել է սալօջախ (193000դրամ) և տնտեսական ապրանքներ, սպասք, գրենական պիտույքներ (155000դրամ) ձեռք բերելու համար: